o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ» ՏՆՕՐԵՆԸ

06.11.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ» ՏՆՕՐԵՆԸ

«Սեւան» ազգային պարկի տնօրեն ՎԱՀԵ ԳՈՒԼԱՆՅԱՆԸ, ով օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել, շարունակում է պաշտոնավարել մինչ օրս: «Դեռ դիմումս չի մակագրվել: Չգիտեմ, թե երբ կմակագրեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գուլանյանը:

«Խայտառակ վիճակ է, հատկապես գրողների մոտ, դերասանները գոնե սերիալներում են նկարահանվում» Մ.Տեր-Գուլանյան

- Հնարավո՞ր է, որ ինքնեդ եք փոշմանել եւ հետ վերցրել դիմումը:

- Ոչ, ուղղակի, թե երբ կմակագրեն, չեմ կարող ասել: Բայց ես ամենաշատը կկարողանամ մի երկու ամիս աշխատեմ, եթե մինչեւ այդ չմակագրեն: Երեւի նոր մարդ պետք է գտնեն, դա այդքան էլ հեշտ չէ, չէ:

- Իսկ ինչու որոշեցիք ազատման դիմում գրել:

- Ուզում եմ բիզնեսով զբաղվել, գիտարտադրական բիզնեսով:

Ո՛չ հանդիպել են մշակույթի նախարարին, ո՛չ էլ ոլորտում փոփոխություն են տեսնում

- Ասում են, որ Ձեր ազատման հիմքում իրականում ներկա իշխանությունների հետ լարված հարաբերություններն են:

- Չկա նման բան, անկեղծ: Ես հա՛մ մեր նախարարի հետ եմ շատ փայլուն, բարիդրացիական հարաբերությունների մեջ, հա՛մ էլ` վարչապետի: Նման խնդիր իրոք չկա: Ուղղակի արդեն ուզում եմ բիզնեսով զբաղվել:

Բայց ահա Գուլանյանի հրաժարականի պատճառների մասին նաեւ այլ խոսակցություններ են պտտվում: Մեր աղբյուրը եւս հաստատում է, որ այս դեպքում հրաժարականն իրոք տնօրենի ցանկությամբ է: Այսինքն, թեեւ Սեւանի ամառային հայտնի խնդիրների հետ կապված որոշակի լարվածություն վերեւների հետ եղել էր, սակայն դրանք հաջողվել էր մարել, ու հիմա  նրան գործնականում ոչինչ չէր սպառնում: Մինչդեռ Գուլանյանը` որպես փորաձու տնօրեն, ըստ աղբյուրի, հասկանում էր, որ այդ դադարը ժամանակավոր է: Նախ` «Սեւան» ազգային պարկի տիրույթներում կան բազում խնդիրներ՝ կապված լճի կենդանական աշխարհի, շրջակա տարածքների հետ, որոնց տակից կարող են ի հայտ գալ նաեւ քրեական պատմություններ: Կան որոշակի «չբացատրվող» հարցեր` նաեւ լճի մակարդակի հետ կապված, եւ, ամենակարեւորը, Սեւանի ջրերի որակի հետ կապված սկանդալը, այն էլ՝ բազմապատկված չափերով, խոստանում է կրկնվել նաեւ գալիք տարի: Եվ արդյունքում, «Սեւան» ազգային պարկի տնօրենը պարզապես կարող է հայտնվել քավության նոխազի դերում, ու այդ ժամանակ կգան, կգումարվեն նաեւ մնացած բոլոր «ՉՊ»-ները: Ուստիեւ, ավելի լավ է էս գլխից հեռանալ: Ճիշտ է, բավականին յուղոտ պաշտոն է, բայց նաեւ արդեն բավականին վտանգավոր, եւ ավելի լավ է դրանից հեռու մնալ:

ՍԵՎԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԹԱԼԱՆՎՈՒՄ ԷՐ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԹԱԼԱՆՎՈՒՄ Է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА