o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մուշի պատմական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչացման եզրին է

06.11.2019 11:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մուշի պատմական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչացման եզրին է

Մուշի հին թաղամասերից Սուրբ Մարինե կամ Հայկական թաղամասում (այժմ` Քալե-Բերդի թաղ) գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի: Չնայած այս ամենին՝ գանձագողերը եկեղեցու պատերը շարունակում են փորել ոսկի գտնելու մոլուցքով, գրում է ermenihaber-ը:

Տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք պատարագի ժամանակ անվայել արտահայտություններով վիրավորել են հավատացյալներին

Նշվում է, որ Սուրբ Մարինե եկեղեցին և շրջակայքում գտնվող հին տները 2012թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ ներառվել էին «քաղաքաշինության» ծրագրում: 2013-ին մեկնարկեց քաղաքաշինության ծրագիրը, որը ենթադրում էր, որ հայկական թաղամասի հին տները և եկեղեցին պետք է քանդվեին ու դրանց տեղում կառուցվեին բազմաբնակարան շենքեր:

Թաղամասի բնակիչների մի մասի հետ Մուշի քաղաքապետարանը կարողացել էր համաձայնություն ձեռք բերել, իսկ մյուս բնակիչների բացասական արձագանքի պատճառով խնդիրը փորձել էր լուծել տները հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով: Արդյունքում դատարանը հին տների նկատմամբ ճանաչեց հանրային գերակա շահ ու դրանք քանդվեցին պետության կողմից, սակայն եկեղեցին հնարավոր եղավ փրկել:

Հակընդդեմ հայցի արդյունքում դատարանը որոշեց «կանխարգելիչ միջոց» սահմանել և արգելել եկեղեցու տարածքում որևէ շինարարական աշխատանքի իրականացումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА