o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը դադարեցնելու նպատակով դատական հայց է ներկայացվել

06.11.2019 11:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը դադարեցնելու նպատակով դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին, գրում է «Ակոս» պարբերականը:

ԱԿՕՍ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ

85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը: 

Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում: Վերջերս ստեղծված «Հանրային նախաձեռնող խումբը» դատական հայց է ներկայացրել կանոնադրության առնչությամբ: Խումբը այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրիարքի տեղապահ Սահակ սրբազան Մաշալյանին, Հոգևոր խորհրդի ղեկավար Արամ Աթեշյանին և Նախաձեռնարկ մարմնի անդամներին ուղղված իրենց կոչերը՝ բողոքարկելու կանոնադրության խնդրահարույց կետերը, որևէ արդյունք չեն տվել:

«Բոլորը շարունակեցին մտածել, որ մեր ապագան վտանգելու գնով փրկում են ներկան: Բոլորն ընդունում են, որ այս կանոնադրությունը խնդրահարույց է, սակայն բոլորն էլ պարտվում են աշխարհիկ թուլություններին: Որպեսզի կարողանանք նայել գալիք սերունդների աչքերի մեջ և նրանց ավելի հուսալի ապագա թողնել, իրավական գործընթաց ենք սկսել կանոնադրության և ընտրական գործընթացի դադարեցման համար»,- նշվել է հայտարարության մեջ:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА