o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՁԵՌՔՆԵՐԸ ԼՎԱՑԵԼ ԵՆ»

06.11.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՁԵՌՔՆԵՐԸ ԼՎԱՑԵԼ ԵՆ»

Օրերս «Սպայկայից» լսվեց բողոք, թե հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով բեռնված ընկերության բեռնատարներն արդեն քանի օր է գտնվում են Վերին Լարսի անցակետում, սակայն որեւէ հստակ պատասխան եւ որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում, եւ չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք: Բեռնատարներից մեկում ՀՀ-ում արտադրված 20 տոննա բարձր որակի թանկարժեք կապույտ բորբոսով պանիր է, իսկ մյուսի մեջ՝ 18 տոննա խաղող եւ 1 տոննա կապույտ բորբոսով պանիր: «Սպայկայի» կայուն զարգացման գծով տնօրեն ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ պատկան մարմինների գործողություններին, նկատեց.

Վերին Լարսի մաքսային անցակետը փակեց հայկական պանրի մուտքը ՌԴ. «Սպայկա»-ն ահազանգում է

 

«ՓԱՍՏ Է, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԽՆԴՐԻՑ»

- Կառավարությունից արդեն շուրջ քսան օր է սպասում ենք, ակնկալում ենք գործուն քայլեր, որպեսզի անցակետում իր իսկ արտադրողի հետ կապված խնդիրներին լուծում տրվի, բայց վիճակը շատ վատ է: Տպավորությունն այն է, որ պատասխանատու մարմինները ձեռքները լվացել են, այն դեպքում, երբ խնդիրը  համատարած է: Այսօր «Սպայկան» է առնչվում այդ խնդրին, վաղը կարող է մեկ այլ արտադրող կանգնի փաստի առաջ:

Այս պահին «Սպայկան» ճգնաժամային կառավարման մեջ է. Ընկերության փոխտնօրենը ահազանգում է

- Այսինքն` կառավարությունը, այսպես ասած, մատների արանքո՞վ է նայում խնդրին:

- Գիտեք, ես այսպես ասեմ. փաստ է, որ կառավարությունն ի սկզբանե տեղեկացված է եղել խնդրից, բայց քսան օր է՝ կանգնած ենք նույն  կետի վրա: Կրկնում եմ, խնդիրը միայն «Սպայկան» չէ, այլ այն, որ հայկական կողմի ներկայացրած փաստաթղթերին հավաստի չեն նայում ռուսական կողմում: Իսկ այդ փաստաթղթերի ստուգման մեխանիզմները ռուսական կողմը այնքան է երկարացնում, որ արդեն ապրանքը դառնում է ոչ շուկայական: Այսինքն, առաջանում է ապրանքի փչացման վտանգ, պայմանագրային պարտավորություններից բխող տույժեր են ի հայտ գալիս: Եվ որ ամենակարեւորն ու վտանգավորն է, շուկան կորցնելու վտանգի առաջ ենք այսօր հայտնվում, ինչը շղթայական ռեակցիայի նման՝ հղի է մի շարք բացասական հետեւանքներով: Կառավարությունը ունի շատ ավելի արագ կերպով ռուսների հետ համաձայնեցման մեխանիզմներ մշակելու հնարավորություններ, բայց մինչ օրս ունենք այն, ինչ ունենք... Մենք հիմա լուրջ վնասներ ենք կրելու՝ անկախ հարցի լուծման ուղղությունից, որովհետեւ այս պահին մենք արդեն իսկ այդ վնասն ունենք: Իսկ այս անորոշությունը որեւէ ներդրողի մոտ վստահություն չի ներշնչում մեր երկրի նկատմամբ:

Սպայկան իր սեւ գործն է անում

 

«ՍՊԱՅԿԱՆ» ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ ՊԱՏՐԱՍՏ Է

- Պարոն Բաղդասարյան, ի վերջո, որքանո՞վ էր հիմնավորված «Սպայկայի» չվճարած 7 մլրդ դրամի վերաբերյալ հարուցված քրեական գործը:

- Մեր խնդիրը հիմա մեկն է, շատ արագ պետք է այս քրեական գործը հանգուցալուծվի, իրենք, վստահ եմ, տարբեր առաջարկներ կունենան: Երբ քրեական գործեր կան, մեր հարաբերությունները հաճախորդների, ֆինանսական գործընկերների հետ անորոշ վիճակում են մնում: Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք: Ընկերությունը գտնվում է ճգնաժամային կառավարման մեջ, իսկ Սպայկայի նման ընկերությունը, որը որ Հայաստանի Հանրապետության գյուղմթերքների արտահանման 60 տոկոսն է իրականացնում, ճգնաժամային կառավարման մեջ արհեստական պահելը շատ մեծ խնդիր է ոչ միայն ընկերության, այլ նաեւ՝ երկրի համար: Չի կարելի նման բան թույլ տալ: Մեր միակ խնդրանքը մեկն է՝ արագ լուծում տալ քրեական գործին. ոնց բացել են, թող այնպես էլ իրենց իսկ առաջադրած պայմաններով փակեն:

- Փաստորեն, կառավարությունը ինքը շահագրգռված չէ՞ խնդրին լուծում տալու ուղղությամբ:

- Այո, հարցի լուծում իրականում շատ արագ կարելի է տալ, ես չգիտեմ, թե ինչու հարցի լուծումը չի տրվում, ով է դրա հեղինակը:

- Բայց չասացիք պարոն Բաղդասարյան, իրականում այդ 7 միլիարդի չարաշահումը առկա՞ էր, թե՞ ոչ:

- Այսպես ասեմ, այն, ինչ այսօր կատարվում է «Սպայկայի» շուրջ, իրավունք չուներ մեկ րոպե անգամ կատարվել: Մնացած մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА