o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍ նախարարությունը խաբե՞ց

06.11.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԿԳՄՍ նախարարությունը խաբե՞ց

Ամենամյա ռուս-հայկական երիտասարդական թվով 5-րդ միջպետական ֆորումի ճակատագիրը վերջապես կանխորոշվեց: Այն տեղի կունենա նոյեմբերի 24-27-ը Մոսկվայում: Հիշեցնենք, որ «Իրավունքն» անդրադարձել էր, որ ռուսաստանյան կողմի նամակները տեւական ժամանակ մնացել էին անպատասխան եւ հարցականի տակ էր, թե արդյոք ֆորումն այս տարի ընդհանրապես կկայանա, թե` ոչ:

​​​​​​​«Չկա «ներսի» եւ «դրսի», կա մեկ միասնական եւ միակամ Դաշնակցություն». ՀՅԴ Արցախի ԵՄ

Մենք վերոնշյալ հարցով դիմել էինք նաեւ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ, որը տեղեկացրել էր, թե հայ-ռուսական երիտասարդական 5-րդ ֆորումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին` Հայաստանում: Ավելին` մեր հարցմանն ի պատասխան, փոխնախարարն ասել էր. «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 4-րդ ֆորումը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերին ՌԴ-ում եւ հաջորդ ֆորումը պետք է անցկացվի Հայաստանում` ծրագրել ենք 5-րդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումի անցկացումը 2019 թ. Հայաստանում: Այժմ ֆորումի կազմակերպման հայկական կողմից պատասխանատու պետական մարմինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է, որն էլ ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությանը ե՛ւ բանավոր, ե՛ւ պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ֆորումների ավանդույթը շարունակելու իր պատրաստակամության մասին եւ առաջարկել է հայ-ռուսական երիտասարդական 5-րդ ֆորումն անցկացնել 2019 թ. նոյեմբերին Հայաստանում»:

​​​​​​​«Արայիկ Հարությունյանին նոր անակնկալներ են սպասվում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Անդրադառնալով վերոնշյալին` ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց. «2014 թվականին Մոսկվայում տարբեր պաշտոնյաների մոտ բարձրաձայնելով երկկողմանի ֆորումի անցկացման գաղափարը եւ հասնելով արդյունքի` 2015-ին տեղի ունեցավ առաջին հայ-ռուսական երիտասարդական միջկառավարական ֆորումը` Հայաստանում, հետագայում նույնպես պայքարել եմ դրա կայացման եւ երկարակեցության համար: Ուրախ եմ, որ ֆորումն այս տարի եւս կայանալու է: Իհարկե, ավանդույթի համաձայն, այս տարի այն պետք է լիներ Երեւանում, բայց քանի որ նախարարությունում դեռեւս կայունություն չկա, որպեսզի չխախտեն ռուս-հայկական ֆորումների շղթան, այս տարի նույնպես ռուսական կողմը ստանձնեց այն անցկացնելու պատասխանատվությունը, եւ այն կկայանա Մոսկվայում»:

Սոֆյա Հովսեփյանին չի՞ վախեցնում Փաշինյանի «պինցետը»

Ինչեւէ, հայաստանյան կողմի առաջարկը չի՞ ընդունել Ռուսաստանը, թե՞ նախարարությունը ստել էր` ասելով, որ իրենք առաջարկել են անցկացնել ֆորումը Հայաստանում, սա դեռ միակ խնդիրը չէ: Մեր աչքից չվրիպեց այն, որ ֆորումի անցկացման հայտարարության մեջ ասված է, որ մասնակցության պայմաններից է Երեւան-Մոսկվա-Երեւան ճանապարհածախսը հոգալու պարտավորության հանձնառումը: Ըստ էության, ստացվում է, որ 16-30 տարեկան յուրաքանչյուր մեկը կարող է հայտնվել այդ ֆորումին, միայն թե ինքը վճարի իր ճանապարհածախսը: Իհարկե, այստեղ կարելի էր հուզվել, թե սուղ պայմաններում նախարարությունն իրեն չի կարող թույլ տալ 25 հոգանոց պատվիրակության ճանապարհածախս, եթե ընդամենը օրեր առաջ հայտնի չդառնար, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայանում մի խայտառակ միջոցառման համար նախարարությունը տրամադրել է 2,7 միլիոն դրամ: Խոսելով տարածված հայտարարության այսպիսի բովանդակության մասին` Մ. Հովսեփյանը հավելեց. «Ավիատոմսերի գումարը մնալու է մասնակիցների ուսերին, ինչն, ըստ իս, միջկառավարական ստատուս կրող ֆորումին հարիր չէ: Ցավում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր արժանի են մասնակեցելու ֆորումին եւ իրենց մասնակցությամբ կարող են արդյունավետ լինել, բայց ավիատոմսի գումարի պատճառով հնարավոր է չգան: Ամեն դեպքում, հուսով եմ, որ Հայաստանից կգան այն երիտասարդները, ովքեր իսկապես հանդիսանում են հայ-ռուսական հարաբերությունների ջատագով, ովքեր ասելիք ունեն, թե՛ այս ֆորումի ժամանակ, թե՛ նրանից հետո` հետագայում Հայաստանում գործունեություն ծավալելով երկու պետությունների հարաբերությունների սերտացման համար, այլ ոչ թե կգան ուղղակի Մոսկվան տեսնելու նպատակով»:

«Ծխելը սեքսուալ է…». հակածխախոտային օրենքը հետաձգվեց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА