o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քցելու» տրամաբանությունն այսօրվա իշխանություններին է շատ հարիր». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

06.11.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Քցելու» տրամաբանությունն այսօրվա իշխանություններին է շատ հարիր». Մարգարիտ Եսայան (Տեսանյութ)

Երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի, հակամշակության իրողությունների, չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ:

Մեր երկրի գլխավոր սպառնալիքները քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը չեն. Գեւորգ Պետրոսյան

«ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՈՒՂԵՂՈՒՄ»

Տիկին Եսայան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր  պաշտոնավարման շրջանում մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մի ամբողջ ֆեյսբուքյան ուղիղ եթեր նվիրեց իր ԿԳՄՍ նախարարին պաշտպանելու գործին: Դուք` որպես նաեւ ստեղծագործող անհատ, ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՀԻՄԱ ԵՎ ԻՆՉՈՒ ՎԱԶԳԵՆԸ

Չեմ կարծում, որ «սուպեր» նախարարի ասած ցենզուրայի մասին միտքը կապ ունի գրականության հետ: Առհասարակ` կարծում եմ` այսօրվա իշխանություններն ինչպես առանց ցենզուրայի եկան իշխանության, այդպես էլ փորձում են կառավարել երկիրը` էլի առանց ցենզուրայի: Վստահ եմ, որ այսօրվա իշխանությունների խելքը շատ չի հասնում ցենզուրայից, հայերեն ասած` գրաքննությունից, որովհետեւ ես գոնե խորհրդային ժուռնալիստիկայի դպրոցն անցած մարդ եմ եւ իրական գրաքննությունը տեսել եմ, թե ինչ է: Ամեն անգամ, երբ մեր թերթը տանում էինք տպարան, նախ գրաքննիչի մոտ էինք առաջին համարները տանում, որպեսզի նա կարդար, որ հանկարծ որեւէ բան չսպրդեր այնտեղ, ինչը սովետական քաղաքականությանը դեմ էր: Եվ երբ այսօր մեկը բարձրաստիճան պաշտոնյաներից` դիցուք Ձեր նշած նախարարը խոսում է, որ «նոր» Հայաստանում ցենզուրա չի լինելու, նշանակում է, որ այսօրվա իշխանությունը փորձում է մեր երկիրը տանել անարխիայի, որովհետեւ գրաքննությունն ինքնին պետք է լինի յուրաքանչյուր անձի, պաշտոնյայի ուղեղում: Իմ տպավորությամբ` բացարձակ անարխիայի կոչ է անում այդ նախարարը, ինչը երկիրը վստահաբար կտանի կործանման: Իհարկե, ինքս` որպես ազատական եւ լայնախոհ անձ, ազատության կողմնակից եմ եւ կողմ եմ, որ յուրաքանչյուրն իր մտքերն արտահայտի, իր գործունեությունը ծավալի այնպես, ինչպես ինքն է ուզում: Բայց պետությունը պետք է ունենա որոշակի ուղենիշ, ճանապարհ, որով պետք է գնան տվյալ երկրի քաղաքացին եւ գործընթացները: Այսօր մեր իշխանություններին հենց սա է պակասում, եւ իրենք իրենց գործողություններով, անհասկանալի ֆինանսավորումներով, «ներկայացումներով», սոցիալական ցանցերում անպատասխանատու եւ անպարկեշտ հայտարարություններով, ուղղակի գնում են անարխիայի ճանապարհով: Օրինակ` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  գոնե ներքին գրաքննություն պետք է ունենա, որը համարում եմ ներքին կուլտուրա, որպեսզի իրեն թույլ չտա սոցիալական ցանցերում այդ բառապաշարով արտահայտվել: Պետական պաշտոնյայի եւ պարզ քաղաքացու տարբերությունը հենց սա է: Դու պետք է լինես պետության, Ազգային ժողովի, գործադիր մարմնի դեմքը, բայց երբ քո մտքերով եւ արարքներով անկարգ ես, այսինքն` որեւէ ցենզուրայի մեջ չես տեղավորվում, որպես պետական գործիչ, ինչպե՞ս հավատամ քո ղեկավարած պետությանը, Ազգային ժողովին եւ առհասարակ` գործունեությանը: Սա նշանակում է, որ այսօրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել խառնաշփոթի: Ուզում են աջաբսանդալ ստեղծել երկրի ներսում եւ, ցավոք, սա իրենց հաջողվում է: Որքան էլ փորձենք սրա դեմն առնել, առայժմ իրենք կարողանում են ապրել անարխիստական իրենց իսկ ստեղծած «կարգուկանոնի» մեջ:

«ԻՄ ՔԱՅԼՈՒՄ» ԿՐԿԻՆ ԼԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱԴՐՈՒՄ ԷԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ»

Ըստ իշխանության` նման տեսակետը հետադիմական է, հիմա իրենք եկել են մարդկանց մտքերն ազատագրելու: Ի վերջո, ո՞րն է այդ ազատության սահմանը, որ սանձարձակության չվերածվի, ինչի ականատեսը եղանք մի քանի օր առաջ «Հուզանք ու զանգ», այսպես կոչված, «ներկայացման» տեսքով:

Այդ մտքի ազատությունը, իհարկե, պետք է միշտ լինի: Եթե չկա մտքի ազատություն, ուրեմն` դու երկիրը տանում ես դեպի ճահիճ, բայց, կներեք, չպետք է համաձայնեմ այսօրվա պաշտոնյաների հետ, որոնք ասում են, թե այն ժամանակ մտքի ազատություն չկար: Իրականում` հենց այն ժամանակ կար մտքի ազատություն, եւ սրա արգասիքն էր նաեւ այն, որ Նիկոլի նման ընդդիմադիր գործիչը բացարձակ ազատ էր գործում: ՀՀ-ն այնպիսի  ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող պետություն էր, որ Հանրային եւ այլ հեռուստաընկերություններն ու մյուս ԶԼՄ-ները ժամանակին իշխանական պատգամավորների ելույթները, կառավարությանն ուղղված հարցերը չէին հեռարձակում, բայց Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները պարտադիր հրապարակում էին: Սա մենք տեսել ենք, նոր մոլորակ չեմ հորինում: Փաշինյանը փռշտում էր` բոլոր իշխանական եւ ոչ իշխանական կայքերը լուսաբանում էին: Եվ սա հենց մտքի ազատություն էր, որ կար, այսինքն` այնքան դեմոկրատիա կար մեր երկրում, որ ընդդիմության նկատմամբ այսպիսի ազատական եւ լայնախոհ վերաբերմունք էր դրսեւորվում, ինչն այսօր, ցավոք, չկա: Այսօրվա վարչապետն առավոտից իրիկուն խոսում է այն մասին, որ այն կայքերը եւ լրատվամիջոցները, որոնք իր քիմքին հարիր չեն, քննադատում են կամ ինչ-որ մի արարք փորձում են վերլուծել, ուրեմն` բամբասանք են տարածում: Սա աբսուրդ է, երբ երկրի վարչապետն է այդպես խոսում, հատկապես, որ բամբասանքի թիվ մեկ մասնագետը, կեղծ լուրերի տարածողը եղել է Նիկոլը ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր ժամանակ: Նա կարծում է, որ այսօր իր մենաշնորհը մյուսներն են անում, եւ խանդի որոշակի զգացողություն ունի: Օրվա իշխանությունները ՀՀ-ում շատ վտանգավոր գործընթաց են իրականացնում, եւ էլի եմ ասում` մեր երկրի ներքին քաղաքական գործընթացները տանում են դեպի անարխիա: Ինչ վերաբերում է Ձեր նշած «ներկայացմանը», որը ֆինանսավորվեց ԿԳՄՍ նախարարության կողմից, ուղղակի նոնսենս է: Այդ ներկայացման դեմ ինքս որեւէ բան չունեմ, այն կարող էր նաեւ լինել որպես ֆուտուրիստական արվեստի այլ մեկնաբանություն, ընդ որում` այդտեղ եւս անգրագետ էին վարվել ու չէին պատկերացրել, թե ինչ է իրականում ֆուտուրիստական արվեստը, ու փորձել էին իրենց նեղ այսօրեական վիճակների մեջ դնել: Ի դեպ, դերակատարներից մեկն էլ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր: Ինչեւէ, այն կարող էր լինել, քավ լիցի, ցանկացած գործ ապրելու, ծնվելու իրավունք ունի, բայց չպետք է ֆինանսավորվեր պետության կողմից, այդպես բաց ու հրապարակավ չպետք է անեին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ այդպես Հանրապետության հրապարակի մետրոյի կայանում անելով` իշխանությունները սադրում էին մարդկանց, որ ինչ-որ միջադեպ ու լարվածություն լինի, որովհետեւ չի՛ կարելի  ի հեճուկս ինչ-որ բան անել, երբ գիտես, որ քո ժողովրդի, քո ազգի, քո հասարակության մենթալիտետն այլ է: Կարծում եմ` սա հատուկ նպատակով արվեց:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍԵԼ

«ՊՆԴԵԼ ԵՎ ՊՆԴԵԼՈՒ ԵՄ, ՈՐ ԴՐԱՆՔ ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԷԻՆ»

Ամենեւին չի բացառվում Ձեր վարկածը, հատկապես, որ այդ օրը Երեւանում էին Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամները, որոնք եկել էին Հայաստան` պրոպագանդելու Ստամբուլյան կոնվենցիան եւ դրա վավերացումը: Ձեր գնահատմամբ` իշխանությունը կրա՞կն է ընկել այս կոնվենցիայի ձեռքը, թե՞ նրանք բավական ջերմեռանդությամբ են իրականացնում «առաջադրանքը»:

ՀՅԴ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՇԱԽ ԵՎ ՄԱՏ» ԱՆԵԼ

Ամենեւին կրակը չի ընկել: Ժամանակին որպես ԵԽԽՎ անդամ պետություն` նախկին իշխանությունները ստորագրել են կոնվենցիան, բայց կան նաեւ շատ եվրոպական պետություններ, որոնք ստորագրել են, բայց չեն վավերացրել: Իսկ ովքեր վավերացրել են, անգամ հետ են կանչել իրենց ստորագրությունը եւ վավերացումը, որովհետեւ հասկացել են, որ սա իրենց հասարակությունը տանում է շատ վտանգավոր տեղ: Այնպես որ, այսօրվա իշխանությունները կարող էին շատ հանգիստ, ուղղակի, թեման թողնել այն վիճակում, ինչ վիճակում կար` ստորագրված, բայց ոչ վավերացված: Բայց իրենք, գալով իշխանության, հենց առաջին իսկ իրենց քայլերը, ճիգերը սրան էին ուղղված: Սորոսական գրանտակեր ՀԿ-ները եւ կառույցները ոգեւորված հրապարակ նետեցին Ստամբուլյան կոնվենցիան, որովհետեւ եթե դուք հիշում եք, մեկուկես տարի առաջ հանրահավաքներին հրապարակներում հիմնականում հավաքվում էին այն ՀԿ-ների անդամներն ու աջակիցները, որոնք շահագրգռված են, որպեսզի ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքը ավելի ակտիվ լինի, ավելի օրենքով գործի: Այսինքն` իրենց գործունեությունը չլինի ծպտյալ եւ գաղտնի, այլ ունենան լիակատար ազատություն: Այսօր ինձ առնվազն զարմացնում է որոշ հարգված խմբագիրների եւ որոշ լրագրողների, գործիչների այն դիրքորոշումը, որ պնդում են, թե Ստամբուլյան կոնվենցիայում չկա որեւէ տող այն մասին, որ սա վտանգում է մեր ավանդական ընտանեկան արժեհամակարգը, կին-տղամարդ հարաբերությունները: Որեւէ տառաճանաչ մեկը, երբ կարդա կոնվենցիան, կհասկանա, որ այնտեղ այլեւս չի խոսվում սեռային տարբերության, կին-ամուսին զույգի մասին, այլ «զուգընկեր» արտահայտությունն է գործածվում: Առնվազն տարօրինակ է, որ գրագետ որոշ մարդիկ չեն ուզում տեսնել ու հասկանալ: Ի դեպ, մամուլում մի տեղեկություն հայտնվեց, որ պարզվել էր իշխող խմբակցության պատգամավորների չնչին տոկոսն անգամ չի կարդացել այս կոնվենցիան եւ չի պատկերացնում` ինչի մասին է: Նախկին խորհրդարանական մեծամասնությանը մեղադրում էին, որ առանց օրենքներն ուսումնասիրելու, կոճակները սեղմում ենք, մինչդեռ նման բան չկար, որովհետեւ նախկին մեծամասնության մեջ ավելի շատ էին մտածող, կարդացող եւ վերլուծող պատգամավորները, ինչը չեմ կարող ասել այսօրվա մեծամասնության մասին: Վստահաբար, եթե Նիկոլը «պինցետի» մի շարժում անի, իրենք գնալու են կոճակը սեղմելու եւ այդ կոնվենցիան ընդունելու են:

Արայիկ Հարությունյանի կողմից ներքին շանտաժները շարունակակա՞ն են

Պետրոս Ղազարյանը Հանրայինի եթերում ԵԽ ներկայացուցիչներին ասաց, թե նախկին իշխանությունները Ձեզ «քցել են» ստորագրել էին կոնվենցիան, բայց չէին վավերացնելու: Ի՞նչ կասեք այս մասին:

– «Քցելու» հոգեբանություն ունի այսօրվա իշխանությունը: Նախկին իշխանությունն արժանապատիվ գործընկերային հարաբերություն ուներ ե՛ւ Եվրոպայի խորհրդի, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ե՛ւ տարբեր միջազգային կառույցների հետ: Այդ «քցելու» տրամաբանությունն այսօրվա իշխանություններին է շատ հարիր, որովհետեւ իրենք այդպես եկան իշխանության: Ինչքան էլ ինձ փորձեք համոզել, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները անցան բաց եւ թափանցիկ, ես գոնե որպես ռեյտինգային եւ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու պնդել եմ եւ պնդելու եմ, որ դրանք բաց եւ թափանցիկ ընտրություններ չէին: Իմ շտաբում, իմ ընտրատարածքում կային մարդիկ, ովքեր վախվորած, ոչ հրապարակային ինձ ներկայացնում էին իրավիճակ, որ իրենց վախեցրել էին, ասել են` հանկարծ Եսայանին չընտրեք: Մարդիկ էլ անհանգստանում էին, վախենում էին: Երբ քցելու մասին խոսում են այսօրվա իշխանություններից բացի, լրագրողական դաշտի առաջամարտիկները, ինձ ուղղակի տխրեցնում է, որովհետեւ գոնե լրագրողական դաշտը պետք է փորձել մաքուր պահել` կապ չունի խոսքը Հանրային հեռուստաընկերության, թե մասնավոր լրատվամիջոցի մասին է: Լրագրողը պետք է զերծ լինի կողմնակալ տրամադրություններից, ինչը այսօր ցավալիորեն տեսնում եմ, որ շատ ավելի աղավաղված է, քան առաջ, ու սա արվում է այսօրվա վարչապետի թեթեւ ձեռքով:

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ զրույցը վերածել է շանտաժի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА