o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.11.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի, ապշեցուցիչ, սենսացիոն լուր է հրապարակել ռուսական տիրույթում գրանցված մի հայալեզու կայք. «Օրերս ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ իր անձնական էջում կտրուկ գրառում է կատարել Ադրբեջանի մասին. «Կեցցե՛ բռնապետական, հետամնաց ադրբեջանը, որ վաղը մասնատելու ենք: Նախիջեւանը եւ մինչեւ Կուր-Արաքսյան հատում պետք է վերադրաձվի Հայաստանին, մնացածի վրա կարող է մի քանի պետություն ստեղծվել, ըստ ազգությունների: Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է, որը վերանալու է»: Բայց մի շտապեք ուրախությունից թռչկոտել, Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներ, եւ մի շտապեք Գուգլ-թարգմանիչի օգնությամբ վրացերեն ամենաքաղցր խոսքերը գրելու ձեւը փնտրել, որպեսզի դրանք շռայլեք Սահակաշվիլու հասցեին: Որովհետեւ իրականում Սահակաշվիլին այդպիսի գրառում չի արել, դա հորինվածք է, եւ երբ ուսումնասիրում ես այդ կայքը, ապա տեսնում ես, որ դա նիկոլական ագիտպրոպի բաղկացուցիչ մասն է: Այդ զարմանալի «սենսացիան» պարզագույն բացատրություն ունի` Նիկոլին շտապ պետք է իր նվազող երկրպագուների աչքին հայրենասերի պատմուճանով երեւալ: Այդ պատճառով է, որ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցից հանելուն կողմ արտահայտված եւ Արայիկ Հարությունյանի սատանիզմն արդարացրած Նիկոլը հանկարծ կառավարական վերանորոգված առանձնատանը քահանաների մասնակցությամբ տնօրհնեք կազմակերպեց, այդ պատճառով է, որ տիկին Աննան շտապ գնաց նկարվելու Սարյանի կտավի ֆոնին եւ սեփական ներքին դիմադրությունը հաղթահարելով մի փոքրիկ «հայրենասիրական» նախադասություն արտաբերեց:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Նիկոլի` հայկական բլոկի առարկաների հանդեպ թշնամանքի առնչությամբ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հեգնախառը նկատեց. «Նիկոլ Փաշինյանի շուրջ կեսժամյա լայվից կարելի է մեկ եզրակացություն անել. մինչեւ դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն», իսկ համալսարանական ծրագրից` «Հայոց լեզվի» առարկաները չհանվեն, Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր չի դառնա: Այլ խոսքով, եթե այսօր Հայաստանը տեխնոլոգիապես զարգացած երկիր չէ, դա դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մեղքով է, իսկ Հայաստանի պետական համալսարաններն իրենց մակարդակով աշխարհի լավագույն համալսարաններին զիջում են «Հայոց լեզվի»-ի առարկային հատկացված մի քանի պարտադիր ժամերի պատճառով»: Այդ զարմանալի մոտեցումը մեզանում ամենեւին էլ նորություն չէ: Հիմա հարց` ինչո՞վ է Նիկոլը տարբերվում օտարամոլ եւ անթասիբ քաղքենիներից: Ընդամենը նրանով, որ Նիկոլի եւ նրա վայ-նախարարների ձեռքում իշխանական լծակներ կան:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես 2018-ի հեղաշրջման օրերին ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ հրապարակում հայտարարում էր, որ ոչ մի պաշտոն չի ստանձնելու կառավարությունում: Եվ ահա պարզվում է, որ հենց այդ օրերին  երբ կանչել են ու հարցրել, թե որտեղ է տեսնում իրեն, միանգամից երեք տեղ ա նշել, որը կպավ, կպավ: Դե, ոստիկանապետ, օրենքի պահանջներից ելնելով, չի ստացվել, ՊԵԿ-ի ու ՊՎԾ-ի միջեւ ընտրությունն էլ հավանաբար կայացրել է ՊՎԾ-ի օգտին, որ գլխացավանքը քիչ լինի: Դե, տեսանք, թե նույն ՊՎԾ-ն գլխավորելով ինչպես խրվեց խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ: Ուստի, զարմանալով հանդերձ, մնում է համաձայնվել ՀՀ հասարակ քաղաքացի Վազգեն Սաղաթելյանի դիտարկմանը, որ. «Բոլորին սիրող Դավիթն իրականում բոլորին սիրում է էշի տեղ դնել»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА