o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՊԿ-ը պատրա՞ստ է ընդունել նոր անդամի

06.11.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀԱՊԿ-ը պատրա՞ստ է ընդունել նոր անդամի

Մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումները Երեւանում: Իհարկե, երբ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ին, առաջին մտահոգիչ խնդիրը, որը լայն տարածում ունի եւ համարվում է հարցերի հարցը, այն է, թե արդյոք Ադրբեջանը կարող է անդամակցել այս կառույցին, որի մասին խոսակցությունները երբեմն ակտիվանում են, երբեմն` մարում: Անդրադառնալով վերոնշյալին` մեզ հետ զրույցում ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող, քաղաքական գիտությունների դոկտոր ԻԳՈՐ ՊԱՆԱՐԻՆԸ բերեց Ուզբեկստանի օրինակը:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարող է հայտնվել ոչ վատ դիրքերում. «Փաստ»

- Ուզբեկստանը, որը ոչ թե դուրս է եկել, այլ դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որպեսզի այսօր վերականգնի այն, պետք է նախ ստորագրի բոլոր այն տասնյակ տարբեր որոշումները, որոնք ընդունել է ՀԱՊԿ-ը այն 9 տարիների ընթացքում, որի ժամանակ Ուզբեկստանն իր անդամակցությունը դադարեցրել է: Միայն այդ որոշումները ստորագրելուց հետո` իրենք կարող են ՀԱՊԿ լիիրավ անդամ դառնալ: Ինչ վերաբերում է նոր անդամին, պարզ է, որ ավելի մեծ թվով իրավական նորմեր եւ պահանջներ կան: Այսօրվա դրությամբ` չեմ կարծում, որ այս խնդիրն ընդհանրապես ակտուալ է:

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

Օրինակ, կարո՞ղ է Արցախի Հանրապետությունը դիմել ՀԱՊԿ անդամակցման համար:

Նախ` անդամակցության պահանջներից մեկը կոնֆլիկտային պոտենցիալ եւ միջազգային իրավունքի խնդիր չունենալն է: Ինձ համար բարդ է պատկերացնել Ձեր ասածն այս պահի դրությամբ, քանի որ ղարաբաղյան կոնֆլիկտը դեռ չի կարգավորվել: Եվ նրա համար, որ Արցախը մտնի ՀԱՊԿ-ի կազմ, անհրաժեշտ է նախ ճանաչել, որ այսպիսի հանրապետություն կա:

Սելֆիների «խերը». ուզում է Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА