o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ազգային շահը պետք է բացառի որեւէ այլ ուժի կապիտուլիացիան». Գագիկ Հարությունյան

06.11.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեր ազգային շահը պետք է բացառի որեւէ այլ ուժի կապիտուլիացիան». Գագիկ Հարությունյան

Արտաքին քաղաքական վերջին զարգացումների եւ մարտահրավերների շուրջ «Իրավունքը» զրուցեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները նոր իշխանությունների օրոք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ հիմա հայ-ռուսական հարաբերությունները ավելի լավ են, քան նախկինում էին:

Այդպես չէ, հայ-ռուսական հարաբերությունները միշտ են լավ եղել, եւ լավ կամ վատ լինելը հայտարարություններով չի կատարվում: Եվ հենց այն փաստը, որ անընդհատ կրկնվում է դրա մասին, մի փոքր մտածելու առիթ է տալիս...

«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանողների շարժմանը». Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիա

Ի դեպ, հիմա շատ է խոսվում նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ինչին օրերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նաեւ Ն. Փաշինյանը: Ի վերջո, կա՞ն նման հարաբերություններ, թե՞ կա հայ-ադրբեջանական հակամարտություն կամ բանակցություն եւ ոչ ավելին:

Այս հարցում կա երկու մոտեցում: Պատկերացրեք` ո՞րն է ալտերնատիվը մեր  դիմակայման, եթե չլիներ 80-ականների վերջի եւ 90-ականների պայքարը, ի՞նչ վիճակում կլիներ Հայաստանը: Այստեղ դրված է հարցը ոչ միան Լեռնային Ղարաբաղի, այլ` ողջ Հայաստանի խնդիրը, որովհետեւ ունենք հարեւաններ, որոնք եթե առաջ խոսում էին միայն երեւանյան խանության, Զանգեզուրի մասին, ապա հիմա ամբողջը կարող են վերցնել մի օրում: Տեսեք, թե ինչպես է նման երեւույթի դեմ պայքարում Իսրայելը, ընդ որում` արդեն մի 60-70 տարի է մարդիկ պայքարում են իրենց երկրի համար ու լավ են անում: Մենք էլ պետք է պայքարենք: Ու միշտ պետք է պայքարենք, որովհետեւ սա է մեր ճակատագիրը: 1915 թվականին չպայքարեցինք եւ ստացանք դրա հետեւանքը: Եթե ուզում ենք կրկնվի մեր ցեղասպանությունը, կարող ենք չպայքարել, հավատալ այլոց խոսքերին ու հարաբերություններ կառուցենք: Մինչդեռ այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, խոսում է այն մասին, որ պետք է միշտ պայքարել: Ասեմ, որ բոլորն իրենց տրամաբանությամբ` ճիշտ են, հասկանում եմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային շահերը, բայց մենք էլ պետք է ունենանք մեր ազգային շահը: Իսկ այսօր մեր ազգային շահը պետք է բացառի որեւէ այլ ուժի կապիտուլիացիան, որովհետեւ մենք վերջին հանգրվանում ենք, էլ տեղ չունենք: Եթե Արեւմտյան Հայաստանից փախանք ու եկանք Արեւելյան Հայաստան, ուրեմն` սա է մեր վերջին բաստիոնը:

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցի արդյունքում պարզ դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը` արդիականացնելով սպառազինությունը: Սա հուշո՞ւմ է այն մասին, որ կոնկրետ վտանգ կա հայ-թուրքական սահմանին:

Այո, չմոռանանք, որ ժամանակին թուրքերը կանգնել էին Արաքսի ափին: Եվ, վերջիվերջո, միշտ կա այդ վտանգը: Սա բացի տարածքայինից, քաղաքակրթական հակամարտություն է, եւ միշտ պետք է սա հաշվի առնել: Ռուսներին կարելի է սիրել, չսիրել, ատել, բայց միայն, եւ միայն իրենք այստեղ ունեն հետաքրքրություն, շահեր եւ իրենց հետ ունենք քաղաքակրթական մերձեցում, մինչդեռ այսօր մոռանում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը:

«Ժողովուրդը պետք է արթանա եւ հասկանա, թե ինչեր են այսօր կատարվում Հայաստանում». Կարին Տոնոյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА