o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարկոս Պիզելին հրաժեշտի խոսքով դիմել է «Ակտոբեի» երկրպագուներին

05.11.2019 22:56 ՍՊՈՐՏ
Մարկոս Պիզելին հրաժեշտի խոսքով դիմել է «Ակտոբեի» երկրպագուներին

Չնայած դեռևս մեկ տուր կա Ղազախստանի առաջնության ավարտին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հրաժեշտի խոսքով դիմել է «Ակտոբեի» երկրպագուներին: Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, այնուհետև կմիանա Հայաստանի հավաքականի ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի հանդիպումների համար:

Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան հավաքականում

«Հիմա շատ տխուր եմ: Դժվար է հեռանալ: Ակումբի հետ բանակցությունները հաջորդ մրցաշրջանի համար ընթացքի մեջ են: Դեռևս չգիտեմ, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի, բայց այս տարի այլևս չեմ ժամանի այստեղ:

Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ակումբին համատեղ աշխատանքի ու երկրպագուներին այն աջակցության համար, որ ստացել եմ այստեղ: Այս մրցաշրջանը շատ բարդ դասավորվեց:

Բայց միաժամանակ այն ինձ համար զարմանալի էր. ֆուտբոլային կարիերայիս ընթացքում առաջին անգամ է, երբ թիմը գտնվելով վերջին հորիզոնականում, հավաքում է լեփ-լեցուն մարզադաշտ՝ խելահեղ աջակցություն ստանալով երկրպագուներից: Կարոտելու եմ այս մարզադաշտը, այստեղ տիրող մթնոլորտը, բոլոր նրանց, ովքեր եկել են՝ մեզ աջակցելու: Շատ շնորհակալ եմ բոլորին: Ինչպես գիտեք, արդեն 35 տարեկան եմ, ծանր վնասվածքի միջով եմ անցել, վիրահատության ենթարկվել: Շնորհակալ եմ անդադար աջակցության ու հավատի համար Սամատ Սմակովին, գրասենյակի աշխատողներին, մարզաբազային, մարզչական շտաբին, ադմինիստրատորներին, բժշկական անձնակազմին, իմ թիմակիցներին ու բոլորին, որոնք համատեղ աշխատանք էին կատարում: Շնորհակալ եմ շատ: Կարոտելու եմ կենտրոնական մարզադաշտը ու երկրպագուներին:

Կա՞ հավանականություն, որ կվերադառնամ «Ակտոբե», շատ եմ կարոտում ընտանիքիս, իմ տունը: Կխոսեմ ընտանիքիս անդամների հետ, կքննարկենք ու որոշում կկայացնենք: Կա հավանականություն, բայց այն քիչ է»,-ասել է Պիզելին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА