o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պողոս Պողոսյանի սպանության գործով 10 անձ է հարցաքննվել. նրանց թվում՝ ականատես վկաներ. ՀԺ

05.11.2019 14:49 ՔՐԵԱԿԱՆ
Պողոս Պողոսյանի սպանության գործով 10 անձ է հարցաքննվել. նրանց թվում՝ ականատես վկաներ. ՀԺ

Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել: Հարցաքննվածների թվում են ականատես վկաներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, ազգագրագետ Գայանե Շագոյանը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր զրույցում նա տեղեկացրեց, որ կհարցաքննվի նաեւ Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված Աղամալ Հարությունյանը:

Վայոց ձորի նախկին մարզպետը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ վիճաբանությանն ականատես չի եղել. ՔԿ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ գործով նոր երեւան եկած հանգամանք է դիտվել դեպքից 18 տարի անց Պողոսյանի սպանության ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Պապլավոկ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրել էր, որ դատախազությունն ուսումնասիրել է Նյուտոնի ներկայացրած փաստաթղթերը, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի եւ գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով:

Գործով մյուս վկա Գայանե Շագոյանն էլ օրեր առաջ հարցազրույց էր տվել եւ բարձրաձայնել, որ Պողոսյանի սպանությունից հետո իրավապահ մարմինները ոչ նախաքննության, ոչ էլ դատավարության ընթացքում իր վկայությունը չեն լսել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА