o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանը ուռուցք է ունեցել, որը հեռացվել է. Լևոն Քոչարյան

05.11.2019 14:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանը ուռուցք է ունեցել, որը հեռացվել է. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը մանրամասնել է, թե ինչ վիրահատության է ենթարկվել հայրը։

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր։ Կարեւորն այն էր, որ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել ուռուցքի մեջ»։

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Դատական նիստին, Լեւոն Քոչարյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը պետք է գա․ «Չեմ կարծում խնդիր լինի։ Վիրահատական խնդիրները լուծված են, ամեն օր ավելի լավանում է, տեղաշարժման խնդիր չունի»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն եւ վիրահատվել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА