ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ` ԳՆԻՇԻԿՈՒՄ

05.11.2019 22:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ` ԳՆԻՇԻԿՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, երկամյա ծրագրով լուծել են սահմանամերձ Գնիշիկի ոռոգման ջրի խնդիրը: 2018-2019թթ. ընթացքում զրոյից կառուցվել է ոռոգման արդյունավետ համակարգ, որի գործարկումից հետո ջուրն առանց հոսակորուստի հասնում է գյուղացուն: Նոր ներքին ցանցը հնարավորություն է տալիս նաեւ կարգավորել ջրի հոսքն ու այն օգտագործել ըստ անհրաժեշտության եւ առաջնահերթության` կարգավորելով բաժանման հանգույցների եւ անհատական փականների միջոցով: 2019թ.-ին, Գնիշիկի հանդիպակաց լեռան ստորոտում կառուցվել է 500մ երկարությամբ նոր ջրատար` ջրի քանակն ավելացնելու համար: Ջուրն աղբյուրից ինքնահոսով հասցվել է բնակավայր եւ միացվել հիշյալ ոռոգման ներքին ցանցին: Արդյունքում, բնակավայրի ստորին հատվածի տնամերձ հողակտորները կարող են ոռոգվել շուրջօրյա, իսկ ջրի նախկին աղբյուրից կօգտվեն համայնքի բարձրադիր հատվածներում գտնվող տնամերձ հողակտորները: Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում կառուցվել է մոտ 1500մ երկարությամբ ջրագիծ, երեք բաժանարար հանգույց եւ անհատական միացման 25 կետ:

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑՈՒԴԱՐՁԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Եթե ցանկանում ենք օգնել գյուղացուն, ապա պետք է նրա համար ստեղծենք ապրելու եւ հողի հետ աշխատելու հնարավորություն: Առավել եւս` սահման պահողների համար: Մենք գիտակցում ենք դա ու նաեւ այն, որ այդ ամենի համար անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլեւ համբերություն, ճիշտ պլանավորած աշխատանք, նվիրում ու ջանքեր: Տարիներ առաջ այս բնակավայրում չկային ենթակառուցվածքներ եւ կենցաղավարության տարրական պայմաններ: Ուրախ եմ արձանագրել, որ համատեղ ջանքերի արդյունքում մեզ հաջողվել է լուծել կարեւոր հարցեր: Մենք դրան հասել ենք տարիների ընթացքում, որպեսզի սահմանամերձ հերթական գյուղն ապրի առավել հանգիստ կյանքով: Ուզում եմ հավատալ, որ այս ցանկությունը լիարժեք իրատեսական հիմքեր ունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2019 Թ.-ԻՆ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ Է «Origami World» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴԻՐ, «ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՏԱԿԵՈ ԿԱՆԱԴԵՆ

Ի դեպ, կայացել է նաեւ «Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) բացման արարողությունը, որը կառուցել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` (FPWC) , ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «World Land Trust» կազմակերպության եւ FPWC-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայգ Բալյանի աջակցությամբ: Կենտրոնը կարեւոր դեր կունենա համայնքի զարգացման, էկո-զբոսաշրջության ակտիվացման, կենսաբազմազանության պահպանման եւ գիտական աշխատանքներ կատարելու առումով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА