o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԵՌԱՓՈԽՎԱԾԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷՐ»

05.11.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԵՌԱՓՈԽՎԱԾԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷՐ»

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ օրերս տեղի ունեցավ «ՀուԶանք ուԶանգ» խայտառակ միջոցառումը: Հիշեցնենք, որ վերոնշյալ «ներկայացման» հիմնական դերակատարներն էին սափրագլուխ եւ կապտամազ աղջիկներ, տնքոցներով ռեփ ընթերցող մի ագրեսիվ աղջիկ եւ եւս մեկը, որն այդ ռիթմերի ներքո ամենասանձարձակ պոզաներով գալարվում էր շատրվանների վրա: Ի դեպ, դերակատարներից մեկն էլ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն էր: Այն իրականացվում էր Երեւանի քաղաքապետարանի գիտությամբ եւ թույլտվությամբ, ինչպես նաեւ ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհով: Թե ինչպես է վերաբերվում վերոնշյալին Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից. «Անթույլատրելի է եւ քննադատելի նման երեւույթը: Եթե քաղաքային իշխանությունը առանց տեղեկացված լիենելու է թույլատրել, անընդունելի է: Կամ էլ, միգուցե, լավ էլ տեղյակ են եղել, թե ինչ կարգի «ներկայացում» է, ուղղակի սա իշխող քաղաքական թիմի որոշումն է եղել, ինչը եւս անընդունելի է»:

Այսօր Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք». Միքայել Գրիգորյան

Մ. Մանրիկյանի գնահատմամբ` կարծես, սա քարոզ լինի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ, եւ սրանով փորձում են ազգաբնակչությանը նախապատրաստել. «Զարմացնում է քաղաքապետարանի կողմից այս ամենին թույլտվություն տալու որոշումը, միեւնույն ժամանակ, զարմացնում է ԿԳՍՄ նախարարության մոտեցումը: Չնայած` պետք է արդեն չզարմանայինք, երբ ԿԳՍՄ նախարարությունը 20 միլիոն դրամ է տրամադրում սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին «Մել» կոչվող ֆիլմը նկարահանելու համար: Մինչդեռ, օրինակ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանելու համար նման գումարներ չեն տրամադրվում»:

«ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԽԱԲՎԱԾ ԵՆ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА