o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

The Jerusalem Post.«Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի շտկելու իր սխալները». Իսրայելի նախկին նախարարները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

05.11.2019 11:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
The Jerusalem Post.«Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի շտկելու իր սխալները». Իսրայելի նախկին նախարարները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ցավոք, Իսրայելը ժամանակին չի վարվել այնպես, ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վարվեց օրերս, և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ գլխավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով: Այս մասին իր խմբագրականում գրում է The Jerusalem Post պարբերականը:

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարին մեղադրում են նրանում, որ նա պաշտոն է ստացել «անկողնու» միջոցով

«Դա շատ անողջունելի իրավիճակի հանգեցրեց, երբ մի պետություն, որը ստեղծվել է ցեղասպանությունը վերապրած մարդկանց կողմից, չմտավ մեկ այլ փոքրամասնության դրության մեջ, որը հայտնվել էր նմանատիպ իրավիճակում»,- գրում է պարբերականը:

Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի ուղղելու իր սխալները: Իսրայելա-թուրքական հարաբերությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հակասեմական հայտարարություններ է անում և մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում ջարդերի համար, մինչդեռ Սիրիայի հյուսիսում նրա իրականացրած մեկամսյա ռազմական գործողության ընթացքում ավելի շատ խաղաղ բնակիչ է տուժել և տեղահանվել, քան Գազայում վերջին երկու տարիներին:

Դրամատուրգ, լրագրող և Իսրայելի ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդն իր թվիթերյան էջում գրել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ձայն էր հանուն պատմական ճշմարտության և արդարության: Պետք է թույլ չտալ, որ Թուրքիան վախեցնի աշխարհին, որպեսզի ցեղասպանությունը չճանաչվի: Ես շարունակելու եմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Իր թվիթերյան էջում նմանատիպ գրառում է կատարել նաև Իսրայելի կրթության և ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը. «Ես ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային քայլը՝ 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ: Իսրայելը նույնպես պետք է հստակ հայտարարի այդ վայրագության ճանաչման մասին»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Այժմ հերթը Սենատինն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА