o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը դժգոհել է, որ The New York Times-ն ԻՊ-ի առաջնորդի ոչնչացմանն ուղղված բոլոր ջանքերը վերագրել է շանը

05.11.2019 10:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը դժգոհել է, որ The New York Times-ն ԻՊ-ի առաջնորդի ոչնչացմանն ուղղված բոլոր ջանքերը վերագրել է շանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն օրեր առաջ հայտնել էր, որ մոտ ժամանակներս Սպիտակ տուն կբերեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման գործողությանը մասնակցած և վիրավորում ստացած շանը, հայտնել է, որ The New York Times պարբերականն ԻՊ-ի առաջնորդի ոչնչացմանն ուղղված բոլոր ջանքերը վերագրել է շանը, գրում է tass.ru-ն:

Թրամփը բուժզննում է անցնում այժմ նախընտրական ժամանակահատվածում ժամանակ «չվատնելու» համար

«Նրանք (The New York Times) գործողությունները (ԻՊ-ի առաջնորդի սպանության) ներկայացրել են որքան հնարավոր է վատ: Ես սիրում եմ շներին, բայց նրանք ամեն ինչ վերագրել են շանը»,- նշել է Թրամփը՝ ելույթ ունենալով Կենտուկի նահանգի իր կողմնակիցների առջև կայացած հանրահավաքի ժամանակ և հավելել. «Շունն արժանի է գովասանքի և շատ շուտով կգա Սպիտակ տուն»:

Ավելի վաղ ելույթ ունենալով Միսիսիպիում՝ Թրամփն իրեն համեմատել էր Քոնան անունով շան հետ և հայտարարել, որ ԶԼՄ-ները շանը շատ ավելի լավ են վերաբերվում, քան իրեն:

«Քոնանն ավելի շատ դրական հրապարակումների է արժանանում, քան ես, և ես ուրախ եմ դրա համար: Քոնանը մի քանի շաբաթից կայցելի Սպիտակ տուն»,- հայտարարել էր Թրամփը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ շունը Սիրիայում ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորվել է: Զինվորականները վստահեցնում են, որ շունն առողջանում է:

   

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА