o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

05.11.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

Եվ այսպես, վարչապետ Փաշինյանը վերջապես որոշեց պատասխանել այն բազում մտահոգություններին եւ ծանր հարցադրումներին, որ գնալով ավելի ու ավելի են կուտակվում երկրում: Բայց մյուս կողմից էլ, այն բոլոր արդարացումները, որոնք հնչեցրեց Փաշինյանը՝ մասնավորապես Արցախի հետ կապված, պատասխանների փոխարեն մի բան էլ նոր հարցեր առաջ քաշեցին:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ԻՆՔՆԱՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ

Այսպես, մասնավորապես Արցախի հետ կապված նա նախ հիշեցրեց հետեւյալը. «Առաջին դիտարկումն այն է, որ լուրեր են շրջանառվում, թե ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մտադիր են Ղարաբաղը հանձնել: Հետո շրջանառության դրվեց այն թեզը, թե ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ եւ, ըստ ամենայնի, պայմանավորված պատերազմով, Ղարաբաղը հանձնվելու է...»: Պահո, ինչ է, Փաշինյանը մոռացա՞վ, որ դա հենց իր խոսքերն էին, որով նա քանիցս մեղադրել է «նախկին ռեժիմին»: Թե երկրում կան «դավադիր ուժեր», որոնք ունեն. «Ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

Հաջորդ «արդարացումը». «Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը: Ասում են, թե կառավարությունը կամ վարչապետը չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի, եւ սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով: Բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում այս թեմայով եւ այլն»: Այս դեպքում էլ Փաշինյանը կարծես թե «մոռացել է», որ ուղիղ մեկ ամիս առաջ ոչ թե «նախկին ռեժիմը», այլ ՌԴ արտգործնախարարն էր ուղղակիորեն իրեն մեղադրում, եթե դեռ ոչ բանակցությունները փակուղի մտցնելու, այլ առնվազն արգելակելու մեջ. «Քաղաքական գործընթացն արգելակված է, եւ չի հաջողվում այն հանել այդ վիճակից»: Իսկ պատճառն այն է, որ. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում` հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

Այսինքն` ի՞նչ է, Փաշինյանը նաեւ Լավրովի՞ն է համարում «նախկին ռեժիմի» «բյուջեների» հաշվին քարոզչություն իրականացնող, ով «շրջանառության մեջ է դրել» այդ «երրորդ թեզը»: Այն դեպքում, երբ Լավրովի այս ասածների հետ կապված այդպես էլ որեւէ հոդաբաշխ գնահատական կամ մեկնաբանություն ՀՀ իշխանություններից չներկայացվեց: Այսքանից հետո, երբ Փաշինյանն ասում է, թե. «Բանակցային գործընթացում կա դրական դինամիկա», եւ որ այն «կզարգանա», մեկ էական հարց է ծագում՝ իսկ արդյոք այդ «դրական դինամիկան» չառաջացա՞վ Լավրովի հիշատակված վերջնագրային տեսքով հայտարարությունից եւ Փաշինյանին՝ Ալբանիայի վարչապետի հետ համեմատելուց հետո: Կամ ամենացնցողը. հանկարծ Փաշինյանը որոշեց հայտարարել, թե Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հակասությունների մասին խոսակցությունները եւս «նախկին հանցագործների» շահարկումներն են: Լավ, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք նույն Փաշինյանի` սեպտեմբերի 2-ի հայտարարությունը. «Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ որոշակի հարցերում կա անհամաձայնություն»: Այն էլ՝ անհամաձայնությունն  այնքան խորն է, որ. «Վերացնելու լավագույն միջոցը գալիք տարի Արցախում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են»: Ի՞նչ ստացանք. անձամբ խոսում է անհամաձայնությունից, հետո, թե՝ «լոխ լավ է», ու անհամաձայնության մեղավորն էլ դառնում է ամենափրկիչ «հին ռեժիմը»: Ու նման խորքային հակասությունների պակաս Փաշինյանի այս ելույթում չկար:

Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների համեմատական վերլուծությունը. Արմեն Աշոտյան

 

Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

Այսպիսով, նախկինները «բյուջեներ բաց են թողել», թե՝ չէ, խնդրի երկրորդ կողմն է: Իսկ ամենաէականը հետեւյալն է՝ ի վերջո, ո՞րն է այս իրավիճակում Փաշինյանի արցախյան քաղաքականությունը, ի՞նչ է ուզում, ո՞րն է, իր ասած՝ «բանակցային դրական դինամիկան»: Ու անմիջապես էլ հաջորդում է հերթական հակասությունը: Այսպես, Փաշինյանը նախ խոստացավ բացատրել. «Հիմա շատ կարեւոր է արձանագրել, թե որն է մեր ռազմավարությունը Ղարաբաղի հարցում...»: Սակայն որեւէ բացատրություն չտալով, անցավ մի մտքի, որը, թերեւս, այս հակասությունների շարանի բուն մեխն էր: «Երբ որ բանակցային գործընթացում կձեւակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի, ես այդ տարբերակը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ մենք համազգային քննարկում կունենանք, եւ որոշումները պետք է կայացվեն համազգային ֆորմատով»,- ասաց նա: Իսկ թե որն է այդ «համազգային ֆորմատը», բացատրեց. «Տարբեր տարբերակներ կան: Եթե անհրաժեշտ լինի, կարելի է հանրաքվե անցկացնել, կարելի է՝ չանցկացնել...»:

Ե՞րբ կգա Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելու օպերացիայի ժամանակը (Տեսանյութ)

Փորձենք հասկանալ ուզածը՝ ֆիքսելով նախ մեկ պարզ փաստ: Բանակցային սեղանին առկա առաջարկվող կարգավորման մոդելի մասին Մինսկի խումբը մինչեւ իսկ պաշտոնական հայտարարություն է արել: Խոսքը 3 սկզբունքներից եւ 6 կետերից բաղկացած առաջարկների մասին է, եւ եղել են նաեւ մի քանի պաշտոնական հայտարարություններ, որ առկա է նաեւ դրա փաստաթղթային տարբերակը: Այսինքն, ՄԽ-ն եւ Ադրբեջանն այս պահին կենտրոնացած են հենց դրա վրա: Հիշեցնենք՝ այդ մեխանիզմը ենթադրում է որոշակի հողերի հանձնում՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, ու հենց այստեղից էլ գալիս է Փաշինյանի կողմից հող հանձնել-չհանձնելու (հիշեցնենք նաեւ Բոլթոնի «Հող՝ խաղաղության դիմացը») մասին ներհայաստանյան քննարկումները, ինչի հետ, ի դեպ, «նախկին ռեժիմը» որեւէ կապ չունի: Ու երբ այս իրավիճակում, երբ Փաշինյանը խոսում է ինչ-որ լուծում, առաջարկ ձեւակերպելու մասին, նախ պետք է բարի լիներ եւ ասեր, թե ո՞րն է իր մոտեցումը՝ ՄԽ-ի այդ առաջարկի հետ կապված, ի վերջո, մերժո՞ւմ է այն, թե՝ ընդունում: Քանի դեռ չի մերժել ու այդ մերժումը չի «մարսել», պարզապես չի կարող լինել որեւէ այլ մեխանիզմ, նոր մոդել, որի շուրջ էլ քննարկումներ անցկացնի եւ վերջում ներկայացնի «համազգային ֆորմատի»: Բայց եթե անգամ մերժի, եւ նոր առաջարկների հիման վրա գործընթաց շարունակվի, դա երկար տարիներ է պահանջելու, ինչպես որ ներկայումս առաջարկվող մեխանիզմն է տարիներով քննարկվել: Իսկ այդ դեպքում պարզապես անիմաստ կլիներ այս պահին վերջնական արդյունքը հանրությանը ներկայացնելու մասին խոսել, առավել եւս,՝ ներկայացնելու մեխանիզմներից մտածել: Մինչդեռ որեւէ կարգավորման մեխանիզմ հանրությանը ներկայացնելու մասին խոսելը ռեալ կլիներ մեկ դեպքում, եթե դա լինի ներկայումս, այսինքն՝ ՄԽ-ի ներկայիս վեցկետանոց առաջարկի ինչ-որ մոդել, տարբերակ: Վերադառնանք նաեւ Լավրովի հիշատակված հայտարարությանը: Դա միանգամայն լուրջ ակնարկ էր, որ Փաշինյանը արգելակում է հենց ներկայիս բանակցային օրակարգը, եւ վերջնագրային պահանջ, թե պետք է առաջ գնալ: Բայց ինչպե՞ս Փաշինյանն առաջ գնա, եթե հենց այդ 6 կետերի հետ կապված ներհայկական խորը հակասություն կա: Հենց այդ հակասության «տակից դուրս գալու» համար էր, որ դեռ անցած տարի էր Փաշինյանը խոստանում՝ ինչ-որ ընդունելի տարբերակ լինելու դեպքում նախ՝ հանրահավաքով ժողովրդի կարծիքն իմանա, հետո հասկանալովոր դա աբսուրդ է, սկսեց ակնարկել հանրաքվեի մասին: Սակայն հանրաքվե ասվածն էլ լուրջ խնդիրներ ունի, որին դեռ կհասնենք: Ուստիեւ, այն ժամանակ ի հայտ եկավ այլ մոդել. եթե բանակցի նաեւ Ստեփանակերտը ու մի կեսբերան ասի, թե կողմ է ինչ-որ կարգավորման մոդելի, դա ողջ պատասխանատվությունը կհանի Փաշինյանի վրայից՝ «Արցախն ուզեց, ես ի՞նչ անեմ»: Արդյունքում, տեւական ժամանակահատված չթաքցվող ճնշումները Ստեփանակերտի վրա ակնհայտ էին, սակայն մեկ բան հստակ դարձավ. որեւէ մեկը, լինի դա Արցախի ներկայիս, թե ապագա ղեկավարությունը, չի ցանկանում Փաշինյանի փոխարեն պատասխանատվությունն իր վրա վերցնել: Իսկ ճնշումները հանգեցրին Արցախից եկող հակաճնշումների, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանի հայտնի ուղղակի սպառնալիքների տեսքով՝ բացահայտել ամեն ինչ: Եվ նկատենք, որ այս ելույթում եւս Փաշինյանը սկսեց կցկտուր «արդարանալ» նաեւ «Դուշանբեի վերելակի» հարցով, թեեւ դրան հաջորդած գաղափարը, թե արդեն «Արցախի հետ հակասություններ չկան», նման էր ակնարկի, որ այս ուղղությամբ հետագա ճնշումները համարում է անիմաստ: Ու այդ երկար դեգերումներից հետո վերադարձավ նախնական գաղափարին՝ «համազգային քննարկման», այդ թվում՝ հանրաքվեի:

«ՊԱՏԵՐԱԶՄԵԼԸ Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ԾԱԿ ՓՐԿՕՂԱԿԸ»

Բայց ի՞նչ ասել է՝ «համազգային քննարկում»: Փաշինյանը, թեեւ խոսում է «տարբեր տեսակներից», սակայն որեւէ գործնական «տեսակ» չկա: Ի՞նչ է, պետք է ՀՀ-ում, ԱՀ-ում ամերիկահայությունը, ռուսահայությունը, վերջապես՝ մոզամբիկյան միգուցե մեկ-երկու հոգանոց «համայնքը» մասնագիտորեն քննարկի բանակցային օրակարգի փաստաթո՞ւղթը: Լավ, այդ դեպքում ո՞րն է  քննարկումներին մասնակցություն ունենալու չափանիշը: Օրինակ, մոր կողմից հայկական ծագում ունեցող շախմատիստ Կասպարովը կարծիք հայտնելու իրավունք ունի՞, կամ, ասենք, մեր «ազգի փեսա» ռեփեր Քանյե Ուեսթը` Քիմ Քարդաշյանի ամուսինը: Վերջապես, գիտական փաստ է, որ չինացիներն ունեն 4 տոկոս հայկական գեն, նրանք մասնակցության իրավունք ունե՞ն: Լավ, ասենք մի կերպ այստեղ էլ կողմնորոշվեցինք, վերջում ինչպե՞ս ենք հաշվարկելու՝ այդ «համազգային քննարկումը» կո՞ղմ էր, թե՝ դեմ առաջարկին: Համազգային հանրաքվե՞ ենք անելու, ու նորից նույնը՝ չինացիները դրան մասնակցելո՞ւ են: Իսկ եթե հանրաքվեն միայն ՀՀ-ում եւ ԱՀ-ում է լինելու, ապա էլ ի՞նչ «համազգային քննարկում», եթե ամերիկահայության կամ ռուսահայության ձայները չունենք: Այսինքն, աբսուրդ գաղափար է: Բայց մյուս կողմից, եթե արդեն բանը հասել է Փաշինյանին բանակցություններն արգելակման մեջ մեղադրանքներին, որին կարող է այս ամսվա կեսերին սպասվող Լավրովի հայաստանյան այցից հետո հաջորդի բանակցությունները տապալողի մեղադրանքը, պետք է, չէ՞ մի բան անել: Ու քանի որ պատասխանատվությունից խուսափելու այլ տարբերակ, ինչպես այս ամիսների դեգերումները ցույց տվեցին, չկա, մնում է վերադառնալ այդքան խոցելի «համազգային քննարկումների» գաղափարին: Այդպես գոնե հնարավոր է արհեստականորեն, օդից «համազգային կարծիք» ստեղծել, թե տեսաք, հայության մեծ մասը կողմ էր, եւ այդ հիմքով էլ առաջ գնալ՝ պետք եղած դեպքում օգտվելով ուժային լծակներից: Բայց եթե դա աշխատող տարբերակ լիներ, հազիվ թե Փաշինյանը ժամանակին այդ մեթոդից հրաժարվեր:

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА