o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԻՍՏ-ՓԱՇԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ

05.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԻՍՏ-ՓԱՇԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ

Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի շատրվանների վրա երկու օր շարունակ զզվելի ոռնոցներով նոմինալ իգական սեռին պատկանող, իսկ իրականում տրանսների նմանվող կերպարանքների կատարմամբ տեղի ունեցած սանձարձակությունը, բնականաբար, վրդովեցրել է բոլոր նորմալ մարդկանց անխտիր: Եվ միանգամայն օրինաչափ է, որ գտնվեց երիտասարդ ակտիվիստ` Նարեկ Սարգսյանը, ով ժամանեց դեպքի վայր «զելյոնկայի» շիշը ձեռքին` փորձելով ներկել այդ զազրելի ներկայացման մասնակիցներին:

ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Անշուշտ, զայրույթը խորանում է, երբ հայտնի է դառնում, որ այդ իբր թե «արվեստը» գլուխ է բերվել նախարար Արայիկ Հարությունյանի գերատեսչության կողմից պաշտոնապես տրամադրված 2,7 մլն դրամ դրամաշնորհով, որ քաղաքապետարանը պաշտոնական թույլտվություն է տվել... Ավելին, պղծության նախարար Արայիկ Հարությունյանը մարտահրավեր է նետել հանրությանը, որ սատանիզմի հիմքով այլեւս ոչ մի համերգ չի չեղարկվի, որ դպրոցներից հանվելու է եկեղեցու պատմությունը եւ լիկվիդացվելու են ռազմագիտության դասասենյակները, իսկ ավելի վաղ, որ բուհերից հանվում է հայոց լեզվի եւ պատմության պարտադիր ուսուցումը: Իսկ պետական միջոցներով սեռափոխ Մելինե Դալուզյանին նվիրված ֆիլմի նախապատրաստումը իրավամբ ընկալվել է, որպես պետական միջոցներով ԼԳԲՏ քարոզչություն: Կարճ ասած, անսքող եւ ցուցադրաբար Արայիկ Հարությունյանն արմատախիլ է անում այն ամենը, ինչն իր մեջ պարունակում է «հայ» բառը: Ի դեպ, ինչ վերաբերում է հայ եկեղեցու պատմության դասերին, ապա սին են ոմանց հույսերը, որ այդ դասաժամերը կօգտագործվեն, ասենք, ռազմագիտության ավելի խորը ուսուցման համար, կամ կհատկացվեն աստղագիտության պես բնագիտական առարկաների, կամ, ասենք, կդասավանդվի կրոնագիտություն, որպեսզի շրջանավարտը կարողանա զանազանել օրինավոր կրոնական կառույցը տոտալիտար աղանդներից: Ոչ, որեւէ օգտակար բանի այդ դասաժամերը չեն տրամադրվի, առավել եւս, որ ռազմագիտության դասասենյակներն էլ դպրոցներից ուզում են հանել` փոխարենը առաջարկելով աշակերտներին երկշաբաթյա պրակտիկա ճամբարներում կամ զորամասերում... Այսինքն` դպրոցից վռնդվում է ռազմական եւ եկեղեցական սիմվոլիկան, իսկ հաշվի առնելով նախարարի հակվածությունը դեպի պիղծ եւ հակազգային երեւույթների տարածումը, կարելի է ենթադրել, որ դրա տեղը նախատեսված է զբաղեցնել «գենդեր» ուսուցանելը: Ուշագրավ է եւ իշխանական քարոզչամեքենայի ու իշխանամետ շրջանակների տոտալ մոբիլիզացումը Ստամբուլյան կոնվենցիայի քարոզի ուղղությամբ: Անգամ «Սասնա ծռերի» գաղափարախոս Վարուժան Ավետիսյանին հանձնարարվեց հայտարարել, որ Ստամբուլյան կոնվենցիան չէ այն գլխավոր մարտահրավերը, որը սպառնում է մեր երկրին: Բնականաբար, հարց է ծագում` իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում պղծության այդպիսի տոտալ եւ ագրեսիվ քարոզչությունը, որը նմանվում է հանրությանը նետված լպիրշ մարտահրավերի: Տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդին միտումնավոր գազազացնում են:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

 

ԾԽԱԾԱԾԿՈ՞ՒՅԹ, ԹԵ՞ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Մինչ կրքեր էին եռում մայրաքաղաքի կենտրոնում պղծության լկտի ցուցադրության առնչությամբ, Նիկոլը հանդես եկավ լայվով Արցախի հարցի շուրջ: Եվ այդ լայվն այնպիսին էր, որ այդպես էլ հասկանալի չէ` այդքան խոսելով կոնկրետ ի՞նչ ասաց, ո՞րն է ելակետը, ինչի՞ շուրջ է շարունակվելու բանակցությունը: Պարզ դարձավ երկու բան` զրո պատասխան Ալիեւի ագրեսիվ հայտարարություններին, եւ առաջարկություն` անհասկանալի «համահայկական քննարկման» եւ «հանրաքվեի» վերաբերյալ: Ու բնական է, որ առաջին տպավորությունն է` թավշիստ-փաշիստները միտումնավոր դա նետել են ասպարեզ, որպեսզի Ստամբուլյան կոնվենցիայի օրակարգով շեղեն ե՛ւ հանրությանը, ե՛ւ քաղաքական ուժերի ուշադրությունը Արցախի շուրջ կատարվող անմաքուր եւ դավադիր գործընթացներից: Թեկուզ այն, որ Նիկոլն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ծառայած Գրիգորի Հայրապետովի ներկայությամբ հաստատ դավադիր բաներ Ալիեւի հետ չէր խոսի, քանզի ինքը հիմար չէ, հոգեբանորեն մատնում է, որ այդպիսի «ավելորդ ականջից» հեռու լավ էլ ունակ է թշնամու հետ դավադիր գործարք կնքել: Բայց արդյո՞ք դա զուտ ծխածածկույթ էր: Տեսնենք ինչ է ասում ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Ինչքան «զելյոնկա լցնեք» էդ ծիտոների վրա, այնքան շատանալու են, որովհետեւ իրենք սնվում են ժողովրդի ուշադրությամբ, իսկ իրենց արածին որպես այլընտրանք հետաքրքիր, բովանդակալից, ի վերջո` համով-հոտով այլընտրանք շատ քիչ կա: Այսօրվա ավանդապաշտ հայ ազգայնականը աշխարհի փոփոխություններից վախեցած եւ իր այդ վախերում կարծրացած պաշտպանվողի դերում է, ըստ այդմ կրվելու է: Իսկ կոսմոպոլիտ, տռանս մարմնավաճառների դարդերով տապակվող, հայերի պատմությունից զզվող ու ձեռ առնող ծայրայիկ դդումյանները կրելու են, որովհետեւ զինված են գաղափարախոսությամբ, ունեն տեսլական, մշակած ռազմավարություն եւ մարտավարություններ»:

ԱՍՈՒՄ ԵՔ` ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵ՞ՆՔ

Այսինքն` այն պայմաններում, երբ դիմադրությունն, ըստ էության, տարերային է, պաշտպանողական, իսկ դիմացինն ունի պղծելու եւ ապականելու գաղափարախոսություն, ռեսուրսներ եւ հստակ ծրագիր, ստացվում է շատ տհաճ իրավիճակ: Մի կողմից` անտեսել  հնարավոր է, քանզի ընդդիմության եւ ազգային ակտիվիստների անգամ ծայրահեղ սառնասրտության դեպքում, միեւնույնն է, իշխանական քարոզչամեքենան այդ աղբը կհասցնի բնակչությանը: Մյուս կողմից` խաղաղ հակադրությունը` հակացույցերը, «զելյոնկա լցնելը», խունկն ու աղոթքը, կարծես թե բարձրացնում են պղծության քարոզի արդյունավետությունը: Այդ պայմաններում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ «զելյոնկայի» փոխարեն մի օր ծծմբաթթու չի հայտնվի, իսկ գազազած քաղաքացիները մի օր չեն նախընտրի ոչ թե խունկ, այլ վառոդ ծխալ... Իսկ միգուցե նպատակը հենց այդ վիճակին հասցնե՞լն է: Միգուցե, ծրագրված է հենց առնվազն բախումներ (որպես մինիմում ծրագիր), կամ քաղաքացիական պատերազմ (որպես մաքսիմում ծրագիր) հրահրե՞լը:

«ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱՎԱՐՏՎԵՑ, ՄՈՌԱՑԵՔ

ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԸ ԵՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Օբյեկտիվորեն Նիկոլի եւ իր վարչախմբի մոտ շատ բան է ձախողվել: Այսպես, չարդարացան հույսերը, որ կհաջողվի եվոպացիների հետ գործարք կնքել «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում ՍԴ-ն զավթելու քարտ-բլանշի դիմաց»: Մարտիմեկյան կեղծ մեղադրանքի սցենարով Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը «հիմնավորելը» նույնպես փաստացի տապալվեց, եւ դրան հետեւելու են փաշիստների համար աննպաստ վճիռներ Եվրադատարանից: Բացը փորձեցին լրացնել` հոկտեմբերի 27-ի վրա նոր սցենար կառուցելով` Նաիրի Հունանյանի պարագայում «ազատություն թելադրված ցուցմունքների դիմաց» գործարքով, սակայն կայծակնային արագությամբ բոլորին ակնհայտ դարձավ, որ դա ողբերգությունը կրկեսի վերածելու խղճուկ փորձ է: Արցախի հարցում էլ ձախողվեցին բոլոր ծրագրերը, այդտեղ նույնպես զավթելու իշխանությունը, կամ հնազանդեցնելու պաշտոնական Ստեփանակերտին: Փոխարենը ստացան գեներալ Վիտալի Բալասանյանի զգուշացումը, որ դավադիր պայմանավորվածությունների մանրամասները հայտնի են, եւ դրանք կհրապարակվեն: Նաեւ հույսեր չկան, որ 2020-ի Արցախի նախագահի ընտրություններում կստացվի սեփական դրածո անցկացնելը, համ էլ մինչ այդ, պատկերավոր ասած, կամ էշը կսատկի, կամ իշատերը: Իսկ Նիկոլի` մեզ անհայտ խոստումներն ու պայմանավորվածությունները աշխարհաքաղաքական կենտրոնների կամ անդրազգային կառույցների հետ, շարունակում են գործել: Մի կողմից` նա չի կարողանում Արցախի հարցում դա կյանքի կոչել, չի ստացվում նաեւ դիկտատորական իշխանություն հաստատելը եւ հանրության կամքը տրորելով դա անցկացնելը, իսկ ստվերային տերերը շարունակում են պահանջել «գարու գինը»: Եվ տրամաբանական է, որ այդ պայմաններում մնում է քաղաքացիական պատերազմ հրահրելու սցենարը, որի ծխի ու հրդեհի ներքո սկզբունքորեն շատ բան է հնարավոր իրագործել: Ի դեպ, հետաքրքիր խաղ է խաղարկվում` փորձ է արվում հանրությունը պղծելու ծրագրերը սահմանազատել Նիկոլից եւ իշխող կուսակցությունից եւ մարդկանց ուղղորդել` պահանջելու պղծության երկու նախարարների` Արայիկ Հարությունյանի եւ Զարուհի Բաթոյանի հրաժարականը

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՐՍԱՓ Է ՆԵՐՇՆՉԵԼ ՓԱՇԻՍՏՆԵՐԻՆ

Օրեր առաջ հրապարակվեց ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի հերթական սեզոնի շրջանավարտներին հավաստագրեր հանձնելու ժամանակ տրված Սերժ Սարգսյանի կարճ հարցազրույցը կամ, ավելի ճիշտ, նույնիսկ ոչ թե հարցազրույցը, այլ պարզապես պատասխանը հասարակ ուսանողուհու հարցին: Սերժ Սարգսյանի պատասխանները շատ զուսպ էին, դրանք ավելի շուտ տողատակեր էին պարունակում, քան կոնկրետություն, ու նաեւ եզրափակելով իր խոսքը, Սերժ Սարգսյանն ասաց, որ հանրության հետ անկեղծ խոսակցության ժամանակը մոտենում է: Այդ կարճ զուսպ խոսքը իսկական հիսթերիա հարուցեց թավշյա իշխանության ճամբարում, եւ ձեռնարկվեց  կատաղի քարոզչական գրոհ` ընդդեմ ՀՀ երրորդ նախագահի: Ինչպես իրավացիորեն նկատում է Արմեն Աշոտյանը` կառավարությունից խանձած թրաշի հոտ է գալիս: Ըստ էության` թավշիստները շատ լավ հասկացել են Սերժ Սարգսյանի խոսքի տողատակերը, կամ իրենց տերերն են դա բացատրել, եւ դրանից հետո ծնվեց այն պրիմիտիվ քարոզը, որ ավելի լավ է Արայիկ Հարությունյան եւ Ստամբուլյան կոնվենցիա, քան Սերժ Սարգսյանի վերադարձն իշխանության:

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА