o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

04.11.2019 22:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Հայ ծանրորդները հաջող մասնակցություն են ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երրորդ տեղը: Գերծանր քաշային կարգում փայլել են Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը:

Կարեն Տոնականյանն արծաթե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

Ալեքսանյանը երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Մինասյանը դարձել արծաթե մեդալակիր՝ 410 կգ (190+220): Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ: Alexander cup-ը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА