o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15 տարեկան աղջիկները, ամուսնացող եւ հղիություն պլանավորող զույգերը պետպատվերով կհետազոտվեն. Արսեն Թորոսյան

04.11.2019 21:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
15 տարեկան աղջիկները, ամուսնացող եւ հղիություն պլանավորող զույգերը պետպատվերով կհետազոտվեն. Արսեն Թորոսյան

Հայաստանում 2020 թվականից դեռահաս աղջիկները նախապես կանցնեն անհրաժեշտ հետազոտություններ, որպեսզի հետագայում կանխվեն անպտղության հետ կապված լուրջ խնդիրները: «Ներդնում ենք հետաքրքիր հետազոտման մեթոդ դեռահաս աղջիկների համար, որպեսզի մինչեւ խնդիրների ի հայտ գալը մենք դա հայտնաբերենք, այսինքն՝ տոտալ սքրինինգ ենք անելու 15 տարեկան աղջիկներին»,- «Բուժ ինֆո live» հաղորդման եթերում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ հետազոտության արդյունքում հայտնաբերված խնդիրների բուժումը նույնպես կիրականացվի պետական պատվերով: 

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի. Արսեն Բաբայան

Առողջապահության նախարարությունը Հայաստանում ծնելիության բարելավման նպատակով այլ նորամուծություններ եւս նախաձեռնել է: 2020 թվականից նախատեսվում է իրականացնել վերարտադրողական առողջության լայն ծրագիր:

Դեռահաս աղջիկների հետազոտություններից բացի, կլինեն նաեւ այլ նորություններ: Նոր ամուսնացող զույգերը, մինչեւ պլանավորվող հղիությունը, կկարողանան հետազոտվել պետպատվերով:

2020 թվականին նախատեսվում է նաեւ ներդնել հղիության ժամանակ կատարվող սքրինինգային ընդլայնված սխեմա: «Բարձր ռիսկային խմբում գտնվող հղիները հավելյալ անվճար հետազոտություններ կանցնեն, որոնք հիմա չեն անցնում, ինչը բազմաթիվ դեպքերում կբերի հղիության պահպանման»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ դրական արդյունքը կերեւա 2-3 տարվա ընթացքում: Ծրագրերն ամբողջությամբ ծավալելու դեպքում՝ սպասվում է, որ տարեկան կտրվածքով երկրում կծնվեն մոտավորապես 1500-ով ավելի շատ երեխաներ:

Առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, որ ծրագիրը դեռեւս քննարկման փուլում է եւ այլ մանրամասներ չեն կարող հայտնել: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА