o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպառողի համար ջրի գործող սակագինը կմնա նույնը. Գարեգին Բաղրամյան

04.11.2019 16:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սպառողի համար ջրի գործող սակագինը կմնա նույնը. Գարեգին Բաղրամյան

«Վեոլիա Ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է։ Նոյեմբերի 7-ին կամփոփենք և հանրային քննարկում կկազմակերպենք, արդյունքները կներկայացնենք, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան

«Ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, այսինքն՝ որևիցե բարձրացում տեղի չի ունենա։ Գործող գինը 191.4 դրամ է, սուբսիդավորվում է պետության կողմից և հիմա հաստատվելու է առանց սուբսիդիա՝ 180 դրամ։ Սպառողի համար կմնա գործող գինը», - ասաց նա։

Անդրադառնալով գազի սակագնին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ որևէ նորություն այս առումով չկա։

«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա առաջիկա 10-15 օրվա ընթացքում, երբ կճշտվի 2021 թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կկարողանանք խոսել», - ասաց նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА