o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կալանավորել են քաղցկեղով հիվանդ մի քաղաքացու. Ակցիայի մասնակիցները հանդիպում են դատախազին

04.11.2019 12:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կալանավորել են քաղցկեղով հիվանդ մի քաղաքացու. Ակցիայի մասնակիցները հանդիպում են դատախազին

Կալանավորել են մի քաղաքացու,  որը ծանր հիվանդ է քաղցկեղով: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց ասացին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները:

Նշենք, որ նրանք բողոքում են դատարանի կալանքի որոշման դեմ, պնդում են, որ իրենց քաղցկեղով հիվանդ համագյուղացին չի կարող գտնվել կալանքի տակ եւ բուժում ստանալ:

Եվրո-2020․ Օրվա հանդիպումները

«Կալանավորել են մի քաղաքացու,  որը ծանր հիվանդ է քաղցկեղով, արդյոք իշխանությունը պատասխանատու է էս մարդու կյանքի համար: Էս մարդը հարգված, գյուղում սիրված մարդ է: Մենք հասկանում ենք, որ ինքն օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց սա չի նշանակում, որ ծանր հիվանդությամբ տառապող մարդուն կալանավորեին, ասենք կարար լիներ տնային կալանք: Հիմա մենք պահանջում ենք դատախազությանը, որպեսզի փոխվի քաղաքացու խափանման միջոցը, պահանջում ենք անհապաղ առողջապահության նախարարությունը քայլեր ձեռնարկի, քանի որ մենք հնասկանում ենք, որ քրեակատարողական հիմնարկում չենք կարող բուժել քաղցկեղ հիվանդությունը: Իշխանությունները շատ են սիրում ասել` մեր քաղաքացին բարձրագույն արժեք է, թող խոսքով ապացուցեն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` նշելով, որ նա 2 մանկահասակ երեխա ունի:

Ակցիայի մյուս մասնակիցն էլ ասաց, որ կալանավորվածի ցավերը մեղմացնում են քնաբերով. «2 ժամը մեկ Շտապօգնությունը գնում է, քնաբերը սրսկում է, թողնում, գնում  է»:

Կալանավորված Գրիշա Հակոբյանի եղբայրն էլ ասաց, որ իր եղբորը հանդիպել է, վիճակը շատ ծանր է:

Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա  տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է  եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել:

Դատախազությունից էլ բողոքի ակցիա անցկացնողներին հորդորեցին մի քանի հոգով ներկայացնել խնդիրը դատախազությունում, ինչին նրանք չէին համաձայնում, պնդում էին, որ պետք է լրատվամիջոցներն էլ ներկա լինեն:

Ի վերջո դատախազությունից համաձայնվեցին եւ ակցիայի մասնակիցներն այս պահին լրագրողների հետ հանդիպում են Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА