o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ախալքալաքում անհայտ անձինք երկրորդ անգամ ավերել են նույն եկեղեցին. քրգործ է հարուցվել

04.11.2019 11:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ախալքալաքում անհայտ անձինք երկրորդ անգամ ավերել են նույն եկեղեցին. քրգործ է հարուցվել

Այս տարի արդեն երկրորդ անգամ է Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին հարձակման ենթարկվել․ սրբապատկերները նորից ջարդուփշուր են արել։ Այս մասին տեղեկություն է տարածել Jnews լրատվականը։

Նոր ասելիքը սա է ու համայն հայության 100 տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել. Արտակ Զաքարյան

Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։

Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննություն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

Հոկտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմանում, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում նկարներ և տեսագրություն է տարածել այն մասին, թե ինչ վիճակում է վանքը։ Նաիրը տեսագրության մեջ հորդորում է մարդկանց չկորցնել իրենց խիղճը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА