o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում

04.11.2019 10:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, որը հրապարակել է Սպիտակ տան պաշտոնական էջը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնելու մտադրությունը

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հարցումների արդյունքներով իրենք առաջատարն են, այդ պատճառով նա «միանգամայն վստահ է», որ ԱՄՆ-ի քաղաքացիները կվերընտրեն իրեն:

Թրամփն իր միակ հակառակորդներն է անվանել դեմոկրատներին ու լրատվամիջոցներին, որոնք, իր կարծիքով, միասին դավադիր ծրագրեր են մշակում:

«Մարդիկ չեն ուզում անգամ լսել պաշտոնանկության մասին: Միակը, որ ցանկանում է խոսել պաշտոնանկության մասին, կեղծ լրատվամիջոցներն ու դեմոկրատներն են, որոնք, ըստ էության, հիմնականում աշխատում են այդ լրատվամիջոցների համար»,- հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА