o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

04.11.2019 09:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Սիրային հարաբերություններ չեն կառուցվի, եթե զուգընկերներից մեկը փորձում է իշխել մյուսի վրա։ Փորձեք ազատություն տալ դիմացինին եւ վայելել ձեր ընտրյալի սերը։

ՑԼԵՐ

Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար. Նոյեմբերի 18-ի աստղագուշակ

Փորձեք չբարկանալ եւ հասկանալ ձեր ընկերներին՝ նույնիսկ եթե դա դժվարությամբ է ստացվում։ Շատ շուտով նրանք կսկսեն հասկանալ ձեր մտքերը եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր ցանկություններին շատ հեշտությամբ կհասնեք։ Ամեն ինչ պարզ ու արագ կստացվի, եւ դուք անգամ կհիասթափվենք, որ առանց պայքարի նման ձեռքբերումներ եք ունեցել։ Դրանք ձեզ համար կկորցնեն իրենց արժեքը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր խեցգետինները պետք է զգույշ լինեն տնային գործերում: Ձեր սիրելին կհրաժարվի տեսնել ձեզ գլխավորի դերում: Հատկապես, զգույշ եղեք խոհանոցային գործերում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կնկատեք, որ ձեր որոշ սովորություններ ձեզ բարկացնում են: Դրանցից պետք է շատ զգուշորեն ազատվել, որպեսզի նույնիսկ սիրելին չնկատի ձեր անհանգստությունը:

ԿՈՒՅՍԵՐ

Շատ զգույշ եղեք: Տասն անգամ մտածեք, մինչեւ ինչ-որ բան ասելը: Ձեր սիրելիին ասած ցանկացած անզգույշ խոսք կարող է ձեր դեմ ուղղվել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե դեռ ամուսնացած չեք, այսօր Վեներայի եւ Ուրանի բարենպաստ դիրքը կարող է օգնել ձեզ ամուսնության առաջարկ անելու հարցում: Հիշեք նրա դրական եւ բացասական հատկությունները եւ հստակ որոշում կայացրեք, որպեսզի հետագայում չզղջաք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Վերջին շրջանում ձեր հարաբերությունները բաժանման եզրին են: Նոյեմբերի 9-ը վերջնական որոշում կայացնելու հիանալի հնարավորություն կընձեռնի: Անկասկած դուք երկար կմտորեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի հասկանա, թե ինչ եք ցանկանում, ինչի մասին եք երազում, հետեւաբար, ինչ պետք է նա անի: Նա հայտնվելու է դժվարին իրավիճակում: Փորձեք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի խուսափեք ավելորդ խնդիրներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ հետ անհասկանալի թեմաներ կսկսի քննարկել, ինչը ձեզ կզարմացնի: Հասկացրեք նրան, որ ձեզ այդքան էլ չի հետաքրքրում այն ամենը, ինչի մասին նա խոսում է: Եթե նա հասկանա եւ փակի տվյալ թեման, ուրեմն անգին անձնավորություն է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր վնասակար սովորություններից մեկն այսօր որոշիչ դեր կխաղա ձեր անձնական կյանքում: Միգուցե, դրա շնորհիվ ձեզ նկատի ձեր կյանքի երկրորդ կեսը: Կամ էլ, եթե ադեն գտել եք այդ կեսին, ձեր հարաբերությունները կանցնեն հաջորդ փուլ:

ՁԿՆԵՐ

Մինչ ինչ-որ մեկին հմայելը, հիշեք, որ դուք պատասխանատու եք նրանց համար, ովքեր ձեզ սիրահարված են: Եթե այդ պատասխանատվությանը դեռեւս պատրաստ չեք, ուրեմն միգուցե պետք չէ՞ շարունակել սկսածը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА