o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սա ի՞նչ տրյուկա». Վահան Բաբայանը՝ Փաշինյանի զրույցի հետքերով

04.11.2019 03:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սա ի՞նչ տրյուկա». Վահան Բաբայանը՝ Փաշինյանի զրույցի հետքերով

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերին, որտեղ խոսել է Արցախյան հիմնախնդրի մասին, նշում է. «Ժողովրդի» վարչապետը կրկին իր մոնոներկայացումը նվիրեց նախկինների ու ներկաների հակամարտությանը, կրկին մոռանալով, որ ինքը ՀՀ վարչապետն է, այլ ոչ թե յուրայինների ցեղապետը: Դրանով եւս մեկ անգամ վերահաստատեց հասարակության մեջ անցկացրած իր իսկ բաժանարար գծերը: Խնայելով ձեր նյարդերը (այն պետք է դեռ պայքարում հաղթելու համար) անդրադառնամ Արցախի հետ կապված իր դիտարկումներին:

Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

1. հայ-ադրբեջանական հարաբերություններ.
Նման բան առաջին անգամ եմ լսում, որ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի որեւէ ղեկավար օգտագործի այդ բառերը, հայ-ադրբեջանական հարաբերություններ չկան, պարոն Փաշինյան, կա հայ-ադրբեջանական հակամարտություն կամ բանակցություն, բայց հարաբերություններ, որպես այդպիսին չկան, այդ որտեղի՞ց վերցրեցիք, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններ:

Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել

2. Բանակցային հարցում կա հետաքրքիր դինամիկա.

Ի՞նչ դինամկա, հետաքրքիր դինամիկան Տավուշի գյուղերի գնդակոծությո՞ւնն է, Ալիեւի տխմար ռազմատենչ հայտարարությունների հաճախականությո՞ւնն է, թե ձեր արտգործնախարարի խայտառակ հարցազրույցը BBC-ին:

3. Լուծման ընդունելի լինելը ադրբեջանի ժողովրդի համար

Արդեն իրոք անտեղի եմ համարում նույնիսկ խոսել դրա մասին, քանի որ Հայաստանի վարչապետին ընդունելի պետք է լինի միայն եւ միայն մեր շահը եւ տեսակետը ու մենք թքած պետք է ունենաք հակառակորդի համար ընդունելի տարբերակների վրա, խորապես թքած: Դա բացառապես իրենց խնդիրն է, այլ ոչ թե մեր:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա

4. Հանրաքվե

Ի՞նչ հանրաքվե, սա ի՞նչ տրյուկա: Արցախը 1991թ անց է կացրել հանրաքվե եւ վերջ:
Հռչակել է իր անկախությունը եւ վերջ: Ի՞նչ հանրաքվե, դա աբսուրդ է կամ էլ արդեն նախապատրաստող հայտարարություն:

5.Արցախի իշխանության տեսակետը նույնն է

Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին. Yerkir

Խորապես կասկածում եմ, որ Բակո Սահակյանի կյանքի նպատակն է գտնել մի տարբերակ, որը նաեւ ընդունելի կլինի Ադրբեջանի համար, եթե դա էդպես է, թող խոսքի, նման բան նա երբեք չի ասել:

6. Ո՞ր կառավարությունն է այդքան բան արել բանակի համար, ինչքան ինքն է արել:

Արայիկ հեռացի՛ր. շարունակվում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը. տեսանյութ

Ասեմ՝ սա մեծամտության գագաթնակետն էր, եւ սա պատմությունը ջնջելու հավասար հայտարարություն էր: Ուրեմն՝ Վազգեն Սարգսյանը,Վազգեն Մանուկյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյաը չե՞ն եղել, նրանք բան չեն արել, արել է Փաշինյանը, ու արել է մի մարդ, ով նույնիսկ տեղյակ չի, թե ինչ գնով են մարդիկ կայացրել բանակը, զինել այն, իրենց սեփական երեխայի պես այն մեծացրել, որ մի նախկին լրագրող գա իշխանություն զավթի ու ասի, որ երբեւէ որեւէ կառավարություն բանակի համար այդքան բան չի արել, ինչքան ինքը: Բանակաշինության փառապանձ պատմությունը այսօր խեղաթյուրվեց ամբողջ ազգի առաջ, տեսնենք, որեւէ մեկը ով տեսել է այս տարիներին, թե ով ինչ է արել բանակի համար՝ ռիսկ կանի՞ հակադարձել Նիկոլին:

Նիկոլը դարձավ համայն աշխարհի տրանսգենդերների վարչապետը

Որպես «դեսերտ» էլ ասեմ, որ մեկնաբանություն գրողների գերակշիռ մասին Արցախի հարցը հետաքրքիր չէր, նրանք խնդրում, աղաչում էին պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին այնպես, կարծես այդ նախարարը այլ գալակտիկայից է եկել եւ կապ չունի Փաշինյանի հետ, նույնիսկ նրան չի էլ ճանաչում»:

Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА