o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Խունկ ու աղոթք՝ Հանրապետության հրապարակի մետրոյի կայանում (Տեսանյութ)

03.11.2019 18:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Խունկ ու աղոթք՝ Հանրապետության հրապարակի մետրոյի կայանում (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ երեկ տեղի ունեցավ «ՀուԶանք ուԶանգ» խայտառակ միջոցառումը: Հիշեցնենք, որ վերոնշյալ «ներկայացման» հիմնական դերակատարներն էին սափրագլուխ եւ կապտամազ աղջիկներ, տնքոցներով ռեփ ընթերցող մի ագրեսիվ աղջիկ եւ եւս մեկը, որն այդ ռիթմերի ներքո ամենասանձարձակ պոզաներով գալարվում էր շատրվանների վրա: Դերակատարներից մեկը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար ՀԱՍՄԻԿ ԽԱՉՈՒՆՑՆ էր: Այն իրականացվում էր Երեւանի քաղաքապետարանի գիտությամբ եւ թույլտվությամբ, ինչպես նաեւ ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհով:

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍԵԼ

Այսօր մի շարք քաղաքացիներ՝ հասարակական-քաղաքական գործիչ, բժիշկ-նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ գլխավորությամբ, գնացել էին նույն վայրը, ինչպես իրենք են նշում. «Տեղի ունեցած սրբապղծությունը մաքրելու աղոթքով եւ բարձրարժեք երաժշտությամբ»:

Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Մ. Խաչատրյանը շեշտեց. «Բոլորդ տեսել եք, որ երեկ եւ դրա նախորդ օրը Հանրապետության հրապարակի մետրոյի հարեւանությամբ տեղի ունեցավ ինչ-որ պղծությունների, այլասերումների եւ սատանիզմի քարոզ, որին մասնակցում էին որոշ բարձաստիճան պաշտոնյաներ, մարդիկ, ովքեր մեր հանրությանը խաբելով՝ եկել, հասել են պաշտոնների՝ Երեւանի ավագանիում ու կառավարությունում,  եւ այսօր իրենց թույլ են տալիս մեր փոխարեն որոշել մեր երկրում, թե ինչ կրոն է լինելու, ինչ արժեքներ են լինելու: Ուզում եմ այդ բոլոր մարդկանց ասել, որ մեր երկիրը քրիստոնեական երկիր է, եւ դուք մեր ազգային արժեքներին ոչինչ անել չեք կարող, որովհետեւ կան ազգային արժեքների կողքին կանգնած ազնիվ, հայրենասեր մարդիկ, ովքեր հանուն իրենց երկրի, պատմության եւ մշակույթի, հանուն իրենց լեզվի, երեխաների ամեն ինչի պատրաստ են, պատրաստ են աձնազոհության»:

Մ. Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ խավարը ցրվում է, երբ լույսի մեկ շող է անգամ վառվում. «Այդ  խավարի մարդիկ, սատանիստները, պղծողները վախենում են մեր խաչից, մեր սրբություններից, մաքրությունից, լույսից: Իսկ մենք իրենցից չենք վախենում ու շատ հանգիստ մեր ոտքը դնում ենք խավարի մեջ եւ վառում ենք լույսը : Բոլորդ եղեք լույսի կողմից, լույս վառեք բոլոր այն տեղերում, որտեղ կաք, եւ այդ ժամանակ կհնչի ոչ թե իրենց անճաշակ, անհասկանալի սատանիստական ռոքը, այլ կհնչի Կոմիտաս»:

Վ. Չախալյանն էլ  տեղեկացրեց, որ որոշել են դիմել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզիւ իրենց էլ հատկացնեն 1 միլիոն 500 հազար դրամ, որպեսզի զարգացնեն հայկական մշակույթը. «Մենք, իհարկե, պատրաստ ենք անվճար զարգացնել մեր մշակույթը, կհավաքվենք այստեղ ու քոչարի կպարենք, բայց եթե նախարարությունը ձեռքի տակ գումար ունի, թող տա մեզ եւ մենք այն կփոխանցենք 10-ը բազմազավակ ընտանիքների, ովքեր գրենական պիտույքներ կգնեն իրենց զավակների համար: Սպասում ենք Արայիկ Հարությունյանի արձագանքին»:

«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադրի գնահատմամբ՝ տեղի է ունենում փողերի լվացում, քանի որ անհասկանալի միջոցառումների վրա նախարարությունից փողեր են դուրս գրվում. «Ո՞ւմ էին հարցրել, որ մեզ պետք է նման միջոցառումներ ու դրա համար պետական բյուջեից եւ մեր գրպաններից գումար դուրս գրել: Կրկնում եմ՝ ազգային արժեքների պաշտպանությամբ մտահոգ անհատներս պահանջում ենք 1 միլիոն 500 հազար դրամ նախարարությունից, որպեսզի մեր մշակույթը պահենք եւ պաշտպանենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА