o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոնկոնգում ռեցեսիա է սկսվել

03.11.2019 18:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոնկոնգում ռեցեսիա է սկսվել

2019 թվականի երրորդ եռամսյակում Հոնկոնգի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2009 թվականից ի վեր նվազել է առավելագույն տեմպերով՝ 3,2 տոկոս եռամսյակային չափմամբ, տարածաշրջանի տնտեսությունում անկում է սկսվե։

Հոնկոնգում շարունակվում են բախումները. ցուցարարները ոստիկանի են նետահարել

Երկրորդ եռամսյակում Հոնկոնգի տնտեսությունը հունվար – մարտի համեմատությամբ նվազել էր 0,4 տոկոսով:
Տարեկան արտահայտությամբ երրորդ եռամսյակում տնտեսությունը նվազել է 2,9 տոկոսով՝ նախորդ եռամսյակում 0,5 տոկոս վերելքից հետո:

Տնտեսական անկման տեմպերը գերազանցել են փորձագետների բոլոր կանխատեսումները: Քաղաքում հինգ ամիս շարունակվում են զանգվածային բողոքները, որոնք հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, մանրածախ վաճառքների եւ զբոսաշրջության կրճատման: Այժմ փորձագետները քննարկում են, թե որքան երկար կշարունակվի տնտեսական անկումը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА