o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել

03.11.2019 15:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել

Թուրք-սիրիական սահմանամերձ գոտում, սիրիական Թել-Աբյադ քաղաքի լցակայաններից մեկի մոտակայքում ականապատված ավտոմեքենա է պայթել: Նախնական տվյալներով զոհվել են 15, վիրավորվել՝  30 մարդ: Նշվում է, որ վիրավորների մեծ մասը տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներ, քանի որ հնարավոր չի եղել նրանց տեղում օգնություն ցուցաբերել։

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը

Հարձակումը տեղի է ունեցել քրդերին անվտանգության գոտուց դուրս բերելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնությունից երկու շաբաթ անց: Թուրքական կողմը հայտարարել է, որ եթե պայմանավորվածություններ խախտվեն, ապա կսկսվի իրենց ռազմագործողության երկրորդ փուլը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА