o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Չե՛ք կարողանալու փաթաթել այս կոնվենցիան մեր վզին». Բաբկեն Հարությունյան (Տեսանյութ)

03.11.2019 02:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Չե՛ք կարողանալու փաթաթել այս կոնվենցիան մեր վզին». Բաբկեն Հարությունյան (Տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ նաեւ «Երեւանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա նախեւառաջ նշեց. «Ծանոթացա Զարուհի Բաթոյանի (սոցապ նախարարի) հայտարարությանը, թե եթե ստորագրել ենք կոնվենցիան, պետք է վավերացնենք: Ստացվում է՝ ձեռք են տվել, պետք է խաղանք: Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք: Բա ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները, թե մենք, մեր ժողովուրդը անկախ ենք մեր արտաքին քաղաքականության մեջ, մեզ հնարավոր չէ ճնշել, մեզ հետ թելադրանքով չեն խոսում, մեր տերը մեր ժողովուրդն է: Մինչդեռ այս օրինակով հասկանում ենք, որ Նիկոլն իրեն դրել է հենց ժողովրդի տեղը, իսկ իր ասած՝ 1+1-ը մեկն ինքն է, մյուսն իր կողքի սորոսական զանգվածը՝ զարուհիբաթոյանները եւ արայիկհարությունյանները: Այս կոնվենցիան վավերացնելուց հետո՝ կարող է տեսնենք Զարուհի Բաթոյան տղաներ, Արայիկ Հարությունյան աղջիկներ: Էս է սրանց ծրագիրը»:

Սուտն ու կեղծիքը նախագահի թեկնածու Հարությունյանի թիմի գործելաո՞ճ

Բ. Հարությունյանի կարծիքով՝ այս կոնվենցիան դեռ չվավերացրած՝ արդեն իսկ սկսել են պղծությունների գործողությունները. «Ուզում են «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկան հանեն դպրոցական ծրագրերից, «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաները՝ բուհական ծրագրերից: Այդքանից հետո՝ «Հայկական ժամանակից» թող «հայն» էլ հանեն, դառնա «Ական ժամանակ» հասկանանք, որ ական է ժամանակին այստեղ դրված: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել, ինչքա՞ն կարելի է դեմ գնալ: Մենք չենք ուզում վաճառել մեր ապագան՝ Եվրոպայից ակնկալվող ինչ-որ գումարների դիմաց»:

«Երեւանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողի գնահատմամբ՝ Ն. Փաշինյանի հաշվարկը շատ պարզ է. «Նա մտածում է, թե կոնվենցիան կվավերացնի, վաղը Եվրոպայից 200-400 մլն փող կտան, կբերի մի 5-10 հազար դրամով թոշակ կբարձրացնի եւ կասի՝ էս ա ժողովուրդ, լավ է, վայելեք, կյանքը շարունակվում է, երկիրը զարգանում է, մի 50 անգամ էլ կհայտարարի տնտեսական հեղափոխության երկրորդ փուլի մասին: Չի՛ լինելու, ինչքան էլ ԱԺ-ում «Իրենց քայլն» ունի ճնշող մեծամասնություն, ինչքան էլ ոստիկանական ուժեր բերեն, մոբիլիզացնեն մեր ակցիաների ժամանակ, ինչքան էլ Հանրային հեռուստատեսւթյունը դառնա Նիկոլի «Հայկական ժամանակի» քույլ լրատվամիջոցը, մեկ է, չեք կարողանալու փաթաթել այս կոնվենցիան մեր վզին: Թույլ չենք տալու, ո՛չ Ստամբուլյան կովենցիային, չի՛ վավերացվելու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА