КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 06. 12. 2019 : :
Change.org-ում, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից սկսում են իրենց քաղաքացիական նախաձեռնությունները, կողմնակիցներ են գտնում և իրականացնում են իրենց համար կարևոր փոփոխություններ, հայտնվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դիմում։
Դիմումը ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այն կազմել է օգտատեր Սասուն Մկրտչյանը։
Դիմումի տեքստում մասնավորապես նշված է. «Տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիցս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝
- ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու,
- դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,
- ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,
- ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,
- առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։
Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը»: