o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա». Արմեն Աշոտյան

02.11.2019 23:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա». Արմեն Աշոտյան

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա»։
Բացատրեմ։

Վերջերս Գյումրիում մի բարի նախաձեռնություն էր, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ. գյումրեցի նկարիչ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով փազլի էր վերածվել, և յուրաքանչյուր ցանկացող կարող էր մինչև սեպտեմբերի 21-ը 1000 դրամով գնել փազլի մեկ կտորը։ Նախագծից ակնկալվող գումարը 15 000 000 դրամ էր։

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան

Փազլի առաջին 9 կտորը գնել էր Նիկոլ Փաշինյանը, վերջին կտորը նույնպես նրանն էր։ Ծախսելով 10 000 դրամ , մեծ շոուով, Փաշինյանն անձամբ տեղադրեց վերջին մասնիկը։

Իր առանձնատան վերանորոգման վրա, որն, իդեպ, առանց այդ էլ լավ վիճակում էր, Նիկոլը ծախսել է մոտ 95 000 000 դրամ, այսինքն Գյումրիի նախագծի ֆոնդից 6 անգամ ավել գումար, այսինքն 7-10 ընտանիքի խնդիր լուծելու համար բավարար փող։

Առանց փազլի, շոուների, մամուլի, թաքուն...

#կյանքն_ուրախ
#ապրուստը_ձրի

.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА