o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անթույլատրելի է, թեպետ սեռափոխվածի մասին ֆիլմին գումար տրամադրելուց հետո՝ զարմանալի չէր»

02.11.2019 22:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Անթույլատրելի է, թեպետ սեռափոխվածի մասին ֆիլմին գումար տրամադրելուց հետո՝ զարմանալի չէր»

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ ժամեր առաջ տեղի էր ունենում «ՀուԶանք ուԶանգ» խայտառակ միջոցառումը, որը երեկ տապալվեց: Հիշեցնենք, որ վերոնշյալ «ներկայացման» հիմնական դերակատարներն էին սափրագլուխ եւ կապտամազ աղջիկներ, տնքոցներով ռեփ ընթերցող մի ագրեսիվ աղջիկ եւ եւս մեկը, որն այդ ռիթմերի ներքո ամենասանձարձակ պոզաներով գալարվում էր շատրվանների վրա: Այն իրականացվում էր Երեւանի քաղաքապետարանի գիտությամբ եւ թույլտվությամբ, ինչպես նաեւ ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհով:

Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Թե ինչպես է վերաբերում վերոնշյալին Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից. «Անթույլատրելի է եւ քննադատելի նման երեւույթը: Եթե քաղաքային իշխանությունը առանց տեղեկացված լիենելու է թույլատրել, անընդունելի է: Կամ էլ միգուցե լավ էլ տեղյակ են եղել, թե ինչ կարգի «ներկայացում» է, ուղղակի սա իշխող քաղաքական թիմի որոշումն է եղել, ինչը եւս անընդունելի է»:

Մ. Մանրիկյանի գնահատմամբ՝ կարծես, սա քարոզ լինի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդառաջ եւ սրանով փորձում են  ազգաբնակչությանը նախապատրաստել. «Զարմացնում է քաղաքապետարանի կողմից այս ամենին թույլտվություն տալու որոշումը, միեւնույն ժամանակ, զարմացնում է ԿԳՍՄ նախարարության մոտեցումը: Չնայած՝ պետք է արդեն չզարմանայինք, երբ ԿԳՍՄ նախարարությունը 20 միլիոն դրամ է տրամադրում սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին «Մել» կոչվող ֆիլմը նկարահանելու համար: Մինչդեռ, օրինակ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանելու համար, նման գումարներ չեն տրամադրվում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА