o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նարեկ Սարգսյանին բերման եք ենթարկում հանուն ինչի՞...». փաստաբան

02.11.2019 20:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նարեկ Սարգսյանին բերման եք ենթարկում հանուն ինչի՞...». փաստաբան

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ ժամեր առաջ տեղի էր ունենում «ՀուԶանք ուԶանգ» խայտառակ միջոցառումը, որը երեկ տապալվեց: Հիշեցնենք, որ վերոնշյալ ներկայացման հիմնական դերակատարներն էին սափրագլուխ եւ կապտամազ աղջիկներ, տնքոցներով ռեփ ընթերցող մի աղջիկ եւ եւս մեկը, որն այդ ռիթմերի ներքո ամենասանձարձակ պոզաներով գալարվում էր շատրվանների վրա: Այն իրականացվում էր Երեւանի քաղաքապետարանի գիտությամբ եւ ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհով:

Նա որ մտնի մետրո, էլ կարա՞ դուրս գա. Գեւորգ Պետրոսյանը՝ Արայիկ Հարությունյանին

Այս անգամ միջոցառումը փորձեց խափանել ակտիվիստ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը հայտարարում էր, թե թույլ չի տալու իր երկրում «սատանիստական» ներկայացումներ լինեն: Արդյունքում տեղի ունեցավ քաշքշուկ եւ ոստիկանները բերման ենթարկեցին նրան:

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԸ հարց է հղում. «Նարեկ Սարգսյանին բերման եք ենթարկում հանուն ինչի՞...Նարեկը հավաքական կերպար է՝ վաղը բերման է ենթարկվելու ամեն ոք, ով հստակ տարանջատում է խաղաղությունը՝ պարտվողականությունից, մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ստրկացումից, մշակույթում ցենզուրայի բացակայությունը՝ պղծության պրոպոգանդայից։ Ու էս ամենը մինչ Ստամբուլյան կոչված հակապետական ու ապազգային կոնվենցիան, որի վավերացմանն էլ լծված է չարաբաստիկ քայլիշխանությունը. հորդորս փսեվդոառաջամիտներին՝ չվայրահաչեք, թե սահմանափա՜կ ենք, հետամնա՜ց ենք... Հատ առ հատ ամենքիդ էգոն կոչնչացնեմ գաղափարաբարոյապես՝ փաստարկված ու հիմնովին. «սատարու՞մ ես նիկոլյան իշխանությանն, ուրեմն՝ թաղում ես ազգդ ու պետականությունդ»՝ էս է բանաձեւն, այլընտրանք չկա։ Եվ այո՛, Բռնաբար Վնգստացողն ու յուր հովանավորյալ իշխանությունը պիղծ են, ուստի՝ օր առաջ, ժամ առաջ ձերբազատվել է պետք մարդու մեջ անհատականությունը սատկացնող, անձը սպանող, արժեհամակարգ պղծող, անսկզբունք ու անբարո, հակապետական ու ազգադավ այս իշխանությունից հանուն հայի ու Հայոց Պետականության»։

Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА