o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծեծի ենթարկված փոխգնդապետը ձեռքն է շաժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

02.11.2019 13:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ծեծի ենթարկված փոխգնդապետը ձեռքն է շաժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել, ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արա Մխիթարյանը ձեռքն է շաժել, թարթել աչքը, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր», - ասաց Հովհաննիսյանը։

«Ժողովուրդ». ՀՀ-ում գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել.մարդիկ սերմացու չունեն

ՊՆ խոսնակի խոսքով՝ փոխգնդապետը, սակայն, գիտակցություն չունի, չի կարողանում շփվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում միջադեպ էր տեղի ունեցել, ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանին, ինչի հետևանքով վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Եղեգնաձոր բժշկական կենտրոն», ապա՝ Զինվորական հոսպիտալ։

Այս գործով կալանավորվել են Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն ու վերջինիս եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Միջադեպից օրեր անց հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА