o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ եք առավոտյան գլխացավով արթնանում. 5 հնարավոր պատճառ

02.11.2019 12:16 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ եք առավոտյան գլխացավով արթնանում. 5 հնարավոր պատճառ

Եթե դուք առավոտյան գլխացավով եք արթնանում, ապա դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավոտյան գլխացավերի հնարավոր մի քանի պատճառ.

Միգրեն

Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հեշտ հրաժարվում ծխելուց, քան կանայք

Քլիվլենդի գլխացավերի կենտրոնից Ջենիֆեր Քրիգլերի խոսքով՝ միգրենը հաճախ սրվում է առավոտյան ժամը 4-ի եւ 9-ի սահմաններում: Այդ ժամերին օրգանիզմում ավելի քիչ էնդորֆիններ եւ էնկեֆալիններ են արտադրվում՝ նյութեր, որոնք գործում են որպես բնական ցավազրկող միջոցներ: Բացի այդ, առավոտյան վաղ ժամերին ադրենալինի մեծ քանակություն է ազատվում, ինչը բարձրացնում է արյան ճնշումն ու կարող է գլխացավ առաջացնել:

Քնի ապնոեի համախտանիշ

Քանի ապնոեի համախտանիշ ունեցող մարդիկ քնի ընթացքում պահում են շունչը: Նման երեւույթի հետեւանք է դառնում թթվածնաքաղցն ու բարձր ճնշումը, ինչի հետեւանքով էլ գլխացավ է առաջանում:

Շատ հետազոտողներ ապնոեն կապում են ինսուլտների, ինֆարկտների, հիպերտոնիայի, սրտի ռիթմի խախտումների, իշեմիայի թարթուն առիթմիայի հետ: Դժվար է ինքնուրույն սահմանել ապնոեն, սակայն դրան բնորոշ է հոգնածությունը, որը չի անցնում երկարատեւ քնից հետո:

Ատամների կրճտոց

Քնի ընթացքում ատամների կրճտոցը լարում է քունքա-ստորին ծնոտային հոդերը: Հաճախ մարդը դա չի նկատում, սակայն այդ հատկությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ առողջության համար, օրինակ, հանգեցնել ծնոտի դիրքի փոփոխությանն ու լարվածությանը, ինչը կարող է գլխացավ առաջացնել:

Ալկոհոլի օգտագործում

Ալկոհոլի մեջ միացություններ կան, որոնք ազդում են գլխուղեղում նեյրոտրանսմիտերների վրա եւ կարող են գլխացավեր եւ նույնիսկ միգրեն առաջացնել: Բացի այդ, ալկոհոլը միզամուղ միջոց է եւ նպաստում է ջրազրկմանը, ինչը եւս գլխացավի առաջացման ռիսկի գործոն է:

Լուրջ հիվանդություն

Որոշ դեպքերում գլխացավը կարող է խոսել լուրջ հիվանդության, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքի մասին: Նման ուռուցքներ ունեցող մարդիկ վաղ առավոտյան արթնանում են գլխացավերով, քանի որ հենց այդ ժամանակ է բարձր ցուցանիշների հասնում ողնուղեղի հեղուկի ճնշումը:

Ուռուցքի կասկած կարող է առաջանալ տեսողական կամ հավասարակշռության հետ կապված խնդիրների, ուղեղի վիճակի փոփոխությունների ախտանիշների առկայության դեպքում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА