o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանության փորձ. կրակոցներ՝ «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու՝ Փայլակ Հայրապետյանի Lexus-ի ուղղությամբ (ֆոտո)

02.11.2019 11:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Սպանության փորձ. կրակոցներ՝ «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու՝ Փայլակ Հայրապետյանի Lexus-ի ուղղությամբ (ֆոտո)

Կոտայքի մարզում նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Բարեբախտաբար, Փ. Հայրապետյանը չի տուժել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ Փ. Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ 29-ամյա Փ. Հայրապետյանի հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը՝ Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА