o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2 ցմահ դատապարտյալ կիսափակից տեղափոխվել են կիսաբաց ՔԿՀ

02.11.2019 10:48 ՔՐԵԱԿԱՆ
2 ցմահ դատապարտյալ կիսափակից տեղափոխվել են կիսաբաց ՔԿՀ

Ցմահ դատապարտյալներ  Աշոտ Մանուկյանը և Արսեն Արծրունին կիսափակ ռեժիմի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են կիսաբաց ռեժիմի հիմնարկ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողներ ի հետ զրույցում ասել է Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել

  Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը 1996 թվականից անազատության մեջ է գտնվում  Նա մեղադրվել է երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 

Արսեն Արծրունին «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալն է : Արսեն Արծրունին ազատազրկված է 1994-ի դեկտեմբերից՝ 1996-ի դեկտեմբերի 10-ի Գերագույն դատարանի դատավճռով՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով: 2003-ին նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА