o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

01.11.2019 14:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են պահպանել և, ամենակարևորը, կրկնապատկել իրենց խնայողությունները ՀՀ դրամով, առաջարկում է օգտվել կուտակային հաշվի ծառայությունից՝ տարեկան 1.5% - 9,5% տոկոսադրույքով:

Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա, բյուջե կվճարվի 250 միլիոն դոլար. Մելքումյան

Կուտակային հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդին ցանկացած պահի և առանց որևէ սահմանափակման ելքագրել և համալրել գումարներ:

Այս հաշիվն իրենից ներկայացնում է դրամապանակ` գործողության անսահմանափակ ժամկետով՝ համատեղելով ավանդի անվտանգությունն ու բանկային հաշվի ճկունությունը: Կուտակային հաշվի եկամտաբերությունը կազմում է տարեկան 1.51% - 9.92%՝ 9.5% տոկոսադրույքի պարագայում:

Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում Կուտակային հաշիվ բացելով՝ հաճախորդը հնարավորություն կստանա գումարներ ելքագրել կամ համալրել իր Կուտակային հաշիվը ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով արդեն իսկ հաշվեգրված տոկոսները: Կուտակային հաշիվ կարելի է բացել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերում, այլ նաև հեռահար եղանակով՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով: Կուտակային հաշվի համալրումը ևս հարմար է և դյուրին՝ հանրապետության շուրջ 4,000 վճարային տերմինալների, Մոբայլ/Ինտերնետ Բանկ համակարգերի, ինչպես նաև Վիդեո Բանկ ծառայության միջոցով:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կուտակային հաշվի հիմնական պայմաններն են`

· կուտակային հաշվի բացումը՝ անվճար,

· ամսական սպասարկում` անվճար, եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը 10.000 ՀՀ դրամ և ավել է: Հակառակ դեպքում կիրառվում է ամսական սպասարկման միջնորդավճար` 390 ՀՀ դրամի չափով

· հաշվի ելքագրում ու համալրում՝ առանց սահմանափակումների,

· մուտքագրման նվազագույն և առավելագույն գումարի սահմանափակման բացակայություն,

· տոկոսների վճարում `ամսական կապիտալացմամբ,

· Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և կապիտալացվում են հաշվի փաստացի մնացորդին::

 

Ծառայությունից առավել հարմարավետ օգտվելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմատ կերպով համալրել իրենց Կուտակային հաշիվները՝ Պարբերական վճարման հանձնարարական ծառայության միջոցով: Բացելով Կուտակային հաշիվ, հաճախորդին առաջարկվում է միաժամանակ ձևակերպել նաև Պարբերական վճարման հանձնարարական, այդպիսով հանձնարարելով Բանկին որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային և այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ և այլ):

Որքան մեծ է Կուտակային հաշվի մնացորդը և որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5% - 9,5% ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

 

Կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ Բանկի կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА