o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակին հպարտացել եմ, այսօր ամաչում եմ ասել, որ այդ կառույցի հեղինակն եմ» (Տեսանյութ)

01.11.2019 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Ժամանակին հպարտացել եմ, այսօր ամաչում եմ ասել, որ այդ կառույցի հեղինակն եմ» (Տեսանյութ)

 Վաստակավոր ճարտարապետ ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ վերջերս տոնեց իր ծննդյան 85-ամյակը, որը նշանավորվեց գրքի շնորհանդեսով ու ցուցահանդեսով: Գիրքն իրենից ներկայացնում է Գ. Մուշեղյանի կյանքի ու ստեղծագործական ձեռքբերումների, ինչպես նաեւ բոլոր այն հատակագծերի մասին փաստեր, որոնք տարիների ընթացքում զարդարել են Երեւանի եւ ընդհանրապես Հայաստանի տարբեր քաղաքները: Այդ հատակագծերից բացի, Գ. Մուշեղյանի հոդվածներն են, որոնցից հատկանշականը 1986 թվականին գրված հոդվածն է, որով նա, կարելի է ասել, կանխատեսել է այսօրվա երեւանյան կաթվածահար երթեւեկությունը:  «Իրավունքի» հետ զրույցում Գ. Մուշեղյանն ասաց, որ գիրքն իր համար հանդիսացել է ապրած տարիների եւ կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

Հրազդանի կիրճում Nissan Murano-ն բախվել է եզրաքարին և կողաշրջվել

Գրքում բոլոր աշխատանքները ներկայացված չեն, բայց նրանց ցանկն է ներկայացված, որովհետեւ բոլորը հսկայական ծավալ էր կազմում: Ուղղակի առանձնացված են ըստ բնագավառների` որոշակի խմբեր, որոնք ժամանակի ընթացքում արժանացել են բարձր գնահատականների ոչ միայն Հայաստանում ու Ռուսաստանում, այլ` միջազգային մամուլում: Այդ առումով գիրքը բավականին բովանդակալից ու ինչ-որ չափով նաեւ կենսագրական է, հանդիսացել է հաշվետվություն` ապրած տարիների եւ կատարած աշխատանքների վերաբերյալ: Յուրաքանչյուր մարդ պետք է հաշվետու լինի, թե ինչ է իրենից ներկայացրել, ինչ վերաբերմունք է ցույց տվել երկրի եւ իր մասնագիտության նկատմամբ: Գիրքը տպագրելու երկրորդ շարժառիթն այն էր, որ շատ կառույցներ, որոնք արժանի են ուշադրության եւ կարող են ներգրավվել կամ նույնիսկ ներգրավված են հուշարձանների ցանկում, շատ հաճախ աղավաղվում են, ինչը անթույլատրելի եմ համարում, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրը պատմություն է: Պատահական գրված չէ գրքի առաջին էջում, որ քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը յուրաքանչյուր ազգի պատմությունն է եւ հուշերը: Մեր ժողովուրդը պետք է զգոն լինի եւ չոչնչացնի այն ժառանգությունը, որ նա ստացել է: Օրինակ` 1980-ական թվականներին Երեւանը եղել է Սովետական Միության լավագույն քաղաքներից մեկը, մեր ստացած այդ ժառանգության հետ պետք է ուշադիր վարվեինք եւ շարունակեինք այն ավանդույթները, որ եղել էր, բայց... Թեպետ սովետական տարիներին ընդունված էր, որ ամբողջ սովետական տարածքով մեկ կառուցապատում էին տիպարային նախագծերով շինություններ, ու մի ծայրից մինչեւ մյուսը նույն շենքերը պետք է լինեին, բայց համենայնդեպս Երեւանում ի հայտ եկան այնպիսի կառույցներ, որոնք տարբերվեցին եւ մտան պատմության մեջ իրենց անհատական նախագծերով, եւ ստեղծվեց ինքնուրույն միջավայր: Շատ երկրներում չի թույլատրվում, որ անհատը իր տան պատուհանը ինքնուրույն ներկի, հասկանում եմ` պետք է հարգել սեփականությունը, բայց բացի սեփականություն լինելուց այն հանրային սեփականություն է, մարդու սեփականությունը տան ներսն է, ինտերիերը ինչպես ուզում եք արեք, բայց քաղաքի տեսքը պահպանեք:

«Իրավունքը» 30 տարեկան է. 5-րդ ալիքի անդրադարձը (Տեսանյութ)

Բայց, մենք այլ իրավիճակ ենք տեսնում մեր քաղաքում:

Այո, կան կառույցներ, որ եթե ժամանակին հպարտացել եմ, այսօր ամաչում եմ ասել, որ այդ կառույցի հեղինակն եմ: Դա խոսում է այն մասին, որ յուրաքանչյուրն ինչ սեփականություն է դարձնում, վեր է ածում իր քմահաճույքի կատարմանը, չի կարելի այդպես մտածել: Բոլոր բնագավառներում շատ լավ է, որ հեղինակային իրավունքը  գործում է, գրագողությունն են պաշտպանում, բայց սա էլ է գրագողություն, եթե աղավաղում ես ուրիշի կատարած աշխատանքը, դա էլիտար գողություն է:

30 տարի ընթերցողի հետ. նշվեց «Իրավունք» թերթի 30 ամյակը. hayrenater.totalh.net-ի անդրադարձը

Պարոն Մուշեղյան, որպես Մարզահամերգային համալիրի համահեղինակ-ճարտարապետ, ինչպե՞ս եք վերաբերվում, որ արդեն մեկ ամիս է Համալիրում ռեստորան է գործում:

Դա կատարվում է կառավարության որոշմամբ: Համալիրի ամենավերեւի հարկում` համերգային դահլիճի վերեւում, կար մի կլոր դահլիճ, որտեղ կոնֆերանսներ էին տեղի ունենում, դրա հետեւի մասում կար մի դահլիճ, որը կապված էր նաեւ բեմի հետ` փորձասենյակ պետք է հանդիսանար: Բավականին երկար ժամանակ դա չշահագործվեց, հիմա ֆինանսական վիճակից ելնելով` երեւի տնօրենը դիմել է կառավարությանը եւ տասը տարի ժամանակով թույլատրել են, որպեսզի այդտեղ գործի ռեստորան: Տա Աստված, որ տասը տարի հետո ամեն ինչ կարգավորվի, եւ վերականգնվի այն, ինչի համար նախատեսված է եղել: Պիտի ասեմ, որ համեմատած մյուս կառույցների, Համալիրը պահպանված կառույց է:

Պղծվում են սրբավայրեր, իսկ արձագանք չկա

«ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՈՂԲԵՐԳԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է»

Օրինակ` ո՞ր կառույցի, ասենք` «Հրազդան» մարզադաշտի՞:

Հրազդան մարզադաշտը ողբերգալի վիճակում է: Երբ Հրազդանը տվեցին վարձակալության, հասկանում եմ` նորմալ է, բայց, երբ գնաց վաճառք եւ սեփականաշնորհում, արդեն վատ է: Նման շինությունները հանրային կառույց են, մի մարդու կամքի եւ ցանկությունների արդյունք չպետք է լինի շահագործումը կամ տեսքը պահպանելը:

Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

Վերջին անգամ ե՞րբ եք եղել «Հրազդան» մարզադաշտում:

Ամեն օր էլ լինում եմ, չեմ կարող անտարբեր անցնել կողքով: Բավականին մեծ գրականություն ունեմ այն հակասությունների մասին, որ եղել են սեփականաշնորհման ժամանակ: Որոշ ժամանակ դադարեցվեց այդ գործընթացը այն ժամանակվա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից, որովհետեւ այդտեղ ուզում էին կառուցել առեւտրի կենտրոն: Բավականին մեծ դժվարությամբ ինձ հաջողվեց կանգնեցնել այդ գործընթացը, որովհետեւ այդ առեւտրի կենտրոնը կառուցվում էր  այն տարածքում, որը մարզադաշտի մարդկաց տարհանման համար էր նախատեսված: Ասենք` 70 կամ 50 հազար մարդ է հավաքվում այդ տարածքում, եւ արտակարգ իրավիճակներում տեղ չկար, որ մարդիկ դուրս գային: Այդ իրավիճակում խոշոր  պատահարներ կարող էին տեղի ունենալ: Իսկ սեփականատերը ցանկանում էր հենց այդտեղ կառուցապատել առեւտրի կենտրոնը, կարծես թե էլ ուրիշ տեղ չկա: Պատճառն այն է, որ երբ մենք պլանային տնտեսությունից անցանք շուկայականի սովետական տարիներին բոլոր երկրներում էլ չկային այդքան խանութներ, տաղավարներ, որպեսզի առեւտուրը կազմակերպեն, բոլորը մարզադաշտերում էին իրականացնում, նույնիսկ Լուժնիկիում ստեղծեցին, այսպես կոչված, տոնավաճառներ, բայց բոլորը վերացան, մաքրեցին, վերականգնեցին իրենց սպորտային իրավիճակը, բացի Հայաստանից:

«Հպարտ քաղաքացին զզված է». Գուրգեն Եղիազարյան

«ՔԱՂԱՔԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՆՄԱՆ ԲԱՐԴ Է, ՄԻԱՅՆ ՁԵՌՔԸ ԲՈՒԺԵԼՈՎ, ԱՌՈՂՋ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

Պարոն Մուշեղյան, գրքում մի հոդվածով, կարելի է ասել, կանխատեսել եք Երեւանի այսօրվա իրավիճակը...

Հնարավոր չէ չկանխատեսել: Երբ 1986 թվականին ես Երեւանի գլխավոր ճարտարապետն էի, Երեւանի ազգաբնակչությունը այդ ժամանակ հասավ 1 միլիոն 250.000-ի, այն պարագայում, որ 2001 թվականին Երեւանը պետք է ունենար 1 մլն 200 հազար ազգաբնակչություն: Դրա համար միութենական կառավարությունը մեզ թույլատրեց, որպեսզի Երեւանի նոր գլխավոր հատակագիծ մշակվի: Բացի դա, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ուսանողական կառույցները` համալսարանները, տեղափոխեն քաղաք Աբովյան, որտեղ ստեղծվում էր ուսանողական  քաղաք: Բայց, այնպիսի քաղաքականություն է գնում, որ եկող ուսանողը մնում է Երեւանում, մինչեւ ե՞րբ: Մենք չունենք տարածքներ լայնանալու, հատկապես այսօրվա Երեւանի պայմաններում: Ամբողջ Երեւանն այսօր շրջապատված է գերեզմաններով, փոխանակ քաղաքականություն տանենք` բեռնաթափելու Երեւանը, այսօր բոլոր ներդրողներին, որոնք ուզում են Երեւանի հաշվին փող աշխատել, հնարավորություն ենք տալիս կառուցել իր օբյեկտը այնտեղ, որտեղ ուզում է: Բայց, չէ՞ որ քաղաքաշինությունն ունի նորմեր, յուրաքանչյուր 1000 հոգուն որքան տարածք, փողոց պետք է լինի, էլ չեմ ասում տրանսպորտի մասին, թե այսօր ինչ է կատարվում: Մեր կառուցած այն փողոցներում, որոնք պետք է լինեին շրջանցող, այսօր ի՞նչ է կատարվում: Կոնկրետ Նար-Դոսի ու Չարենցի փողոցները  կառուցվեցին, որպես շրջանցող փողոցներ, բայց այսօր այդ փողոցով անգամ, ներողություն արտահայտությանս, էշի «կաչկա» չի կարող անցնել: Քաղաքաշինական քաղաքականություն է հարկավոր տանել, ինչը չի կատարվում, ա՛յ, սա է ինձ ցավ պատճառում: Քաղաքը մարդու օրգանիզմի նման բարդ է, միայն ձեռքը բուժելով կամ դեմքը գեղեցկացնելով, առողջ չի կարող լինել: Հանրությունը կայանում է հանրային տարածքներում, ընտանիքը` կայանում է ընդհանուր սենյակում:

Ամուլ սարը ադրբեջանական ծրագիր է. Գուրգեն Եղիազարյան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА