o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստիպողաբար ցանկացել է նստեցնել ավտոմեքենան, որի հետևանքով կինը կորցրել է գիտակցությունը

01.11.2019 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ստիպողաբար ցանկացել է նստեցնել ավտոմեքենան, որի հետևանքով կինը կորցրել է գիտակցությունը

40-ամյա տղամարդը մեղադրվում է նախկին կնոջն առեւանգելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել Երեւանում:

Նախնական քննության տվյալներով` տղամարդը` երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, Շիրակի փողոցի 3 հասցեի հարակից մայթից առեւանգել է իր նախկին կնոջը: Նախ` ստիպողաբար` ձեռքից բռնելու և քաշելու միջոցով, նստեցրել է իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, որից հետո փակելով դռների գաղտնի փականները, զրկել է վերջինիս ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու վարել մեքենան: Այդ ընթացքում, չի մոռացել նաեւ բռնություն գործադրել նրա նկատմամբ` հարվածելով նրա կողային հատվածին: Վերջինս փորձել է ավտոմեքենան կանգնեցնել ու այդ նպատակով պտտել է ավտոմեքենայի բանալին, ինչի արդյունքում ավտոմեքենան կտրուկ կանգ է առել, իսկ դռների փականները բացվել են: Կինը փորձել է դիմել փախուստի ու մոտ հինգ մետր վազել, սակայն նախկին ամուսնուն հաջողվել է բռնել նրան և ստիպողաբար ցանկացել է կրկին նստեցնել ավտոմեքենան, որի հետևանքով կինը կորցրել է գիտակցությունը:

Մահացել է ՀՀ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 39-ամյա ոստիկանը. Shamshyan.com

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА