o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՎԷ, ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ»

01.11.2019 21:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՎԷ, ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ»

Ինչ է տալու օրերս ամերիկյան Կոնգրեսի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: ՀՀ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ, ի պատասխան մեր այս հարցին, նշեց.

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

 

«Ամերիկացիները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա»

- Սա շատ կարեւոր է, իհարկե, այն առումով, որ Ամերիկայի դերը աշխարհում շատ մեծ է, եւ ամերիկյան Կոնգրեսի կողմից այս բանաձեւի ընդունումը կարող է օրինակ հանդիսանալ մի շարք այլ երկրների համար: Մասնավորապես, որպեսզի այլ երկրների խորհրդարանները եւս նմանատիպ գործընթաց սկսեն: Կարեւոր է նաեւ այն առումով, որ այս քայլով, փաստորեն, ամերիկացիները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, ինչը կարող է զսպող հնարավորություն դառնալ Թուրքիայի արկածախնդրական քաղաքականության համար, որն իրականացվում է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Հյուսիսային Սիրիայում: Թերեւս պետք է հաշվի առնել նաեւ մեկ այլ հանգամանք: Գաղտնիք չէ, որ Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը շատ անկանխատեսելի է, ուստի չի կարելի բացառել, որ Թուրքիան կարող է էլ ավելի  ուժեղացնել իր ագրեսիվությունը արտաքին քաղաքականության մեջ. դա բացառել ուղղակի չի կարելի: Այնպես որ, Թուրքիան այս փուլում, ինչպես երբեւէ, չափազանց անկանխատեսելի է դառնում: Բայց հույս ունենանք, որ Էրդողանը լավ կկշռադատի ստեղծված իրավիճակը: Ի վերջո, երբ նման երկիր իր մեջ ուժ է գտնում դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, ապա դա բացի քաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակությունից, որ ես նշեցի, ունի նաեւ զուտ բարոյական իմաստ: Ուստի՝ բարոյական առումով եւս սա անխոս կարող է կարեւոր նշանակություն ունենալ ամբողջ աշխարհի համար:

Փայլան. «Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»

 

«Սա շատ լուրջ եւ առաջին կարեւոր քայլն է»

Արդյոք այս որոշումը կարո՞ղ ենք ընկալել, որպես ԱՄՆ պաշտոնական տեսակետ, ԱՄՆ նախագահը այլեւս չի՞ խուսափի ցեղասպանություն եզրույթը հնչեցնելուց, փորձեցինք հետաքրքրվել քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով ասաց.

Նախ սկսենք նրանից, որ սա բացառիկ մի բան էր վերջին 30-40 տարիների համար, որ ֆեդերալ մակարդակով, այսինքն` ԱՄՆ Կոնգրեսի պալատներից մեկի մակարդակով նման բանաձեւ ճանաչվեց: Բայց սա ընդամենը բանաձեւ է, ընդամենը հայտարարության տեքստ է, եւ այն իրենից չի ենթադրում որեւէ իրավական ակտ եւ որեւէ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ: Ո՛չ, ընդամենը, հայտարարություն է իրողությունների, փաստերի վերաբերյալ: Սա նաեւ օրենքի նախագիծ չէ, հետեւաբար չի ենթադրում, որ այն պետք է նաեւ անպայման գնա Սենատ եւ նախագահի վավերացմանը: Եվ քանի որ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ, որեւէ կերպ չի կարող ազդել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ուղերձի վրա: Նախագահը սրանով պարտավորված չի լինելու օգտագործել ցեղասպանություն եզրույթը: Միեւնույն ժամանակ սա շատ լուրջ եւ առաջին կարեւոր քայլն է՝ ուղղված ԱՄՆ-ի օրենսդիրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ կարծում եմ այս ամենի շարունակությունը կարող է լինել նաեւ Սենատում համապատասխան փաստաթղթի ընդունումը: Երբ կլինի քվեարկությունը արդեն Սենատում, այդ ժամանակ կարող ենք ավելի առարկայական խոսել: Սակայն, բնական է, որ Սենատում Ցեղասպանության բանաձեւի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի պրակտիկայում կա, այսպես կոչված, «վետոյի» կիրառումը: Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել եւ «բլոկ անել» ցանկացած իրավական ակտ, կամ բանաձեւ` կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ եւ քվեարկություն: Կրկնում եմ, պարտադիր որեւէ բան այս բանաձեւով նախատեսված չէ, որեւէ մեկը պարտավորված չի լինելու Ցեղասպանության վերաբերյալ հստակ դիրքորոշումներ ունենալ կամ խոսել Ցեղասպանության մասին որպես փաստ

Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА