o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ ՉԽՈՍԵԼ

01.11.2019 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ ՉԽՈՍԵԼ

ՀՔԾ եւ ԱԱԾ (արդեն նախկին) պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում, թե ինչ արդյունքներ կան, Ազգային ժողովում ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Քննչական կոմիտեի ղեկավար ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել են այդ ֆայլերը: Հայաստանից չի: Հարցաքննության շահերից ելնելով` ես կգերադասեմ այդ գործից չխոսել»: Լրագրողական հարցադրումներից հետո` Հ. Գրիգորյանը բացեց եւս մեկ փակագիծ. «ԱՊՀ-ից է»:

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ուղիղ մեկ տարի առաջ այս գործի շրջանակում խուզարկվեց «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակը, եւ առգրավվեց ողջ տեխնիկան, անձնական համակարգիչներն ու հեռախոսները, որոնք մինչ վերջերս չէին վերադարձվել: Փնտրում էին հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու եւ դրանք ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունեցող սարքեր, դրանց համալրող սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ, հիշողության սարքեր եւ կրիչներ, համակարգիչներ եւ ծրագրային ապահովումներ, որոնցում կարող էին տեղեկություններ պահպանվել իրականացված գաղտնալսման եւ ձայնագրման մասին` որեւէ կերպ ապօրինի միջամտելու վերաբերյալ: Պարզվում է` օրեր առաջ Քննչական կոմիտեից վերադարձրել են վերոնշյալ առգրավված տեխնիկան եւ բջջային հեռախոսները` ասելով, որ գործով իրենց հետաքրքրող որեւէ փաստ չի հայտնաբերվել£ Մինչդեռ այն, ինչ փնտրում էին, գտել են ԱՊՀ անդամ այլ երկրում, իսկ թե ում կողմից է իրականացվել, փաստացի` կա՛մ Քննչական կոմիտեին էլ հայտնի չէ, կա՛մ խորհրդավոր լռությունը` առնվազն տարօրինակ շղարշով է պատված:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА