o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ»

01.11.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ»

«Ազդակ» ակումբում կայացած մամլո ասուլիսին «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խոսեց իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանի հետ կապված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության մասին: Ըստ նրա.

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

- Տեւական ժամանակ Գրիգորյանի պաշտպանական կողմը միշտ բարձրաձայնել է, որ խափանում` կալանքից հետո առողջական վիճակը վատթարացել է` ելակետ վերցնելով բժիշկների համապատասխան եզրակացություններըԱմիսներ առաջ մեղադրողի եզրակացության հիման վրա դատարանը որոշեց ձեւավորել միջգերատեսչական կառավարական հանձնաժողով, որտեղ ներգրավվեցին առողջապահության նախարարի երկու խորհրդականներ, այդ ընթացքում բավարարվեց մեր միջնորդությունը, եւ մեր փորձագետները եւս ներգրավվեցին այնտեղ: Ամիսներ անց միջգերատեսչական հանձնաժողովը տվեց իր եզրակացությունը, որով պետք է տար հետեւյալ հարցերի պատասխանը`

Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը լուսանկարով է կիսվել

Կառավարության համապատասխան որոշման մեջ` պատիժները կրել-չկրելու հետ կապված, ընկնո՞ւմ է Գրիգորյանի հիվանդությունները, թե՞ ոչ,

Կալանքի կրման պահից մինչ այս պահը, հիվանդությունների բացասական դինամիկայում վատթարացում տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ,

Նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ:

Միջգերատեսչական հանձնաժողովը, կառավարության որոշման հետ կապված, տվել է, մեր կարծիքով, տարօրինակ պատասխան, նշելով հետեւյալը, որ ներկա պահին չի կարող ընդգրկվել կառավարության ցանկի մեջ: Մեզ համար անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ներկա պահին, պետք է նշեին` կամ մտնում է, կամ չի մտնում: Հաջորդ կարեւոր հարցը, որն ունենք ՄԻԵԴ-ի տիրույթում, մասնավորապես, որ կալանքը կրելու ժամանակ հիվանդությունները ավելացել են, եւ բացասական դինամիկա է գրանցված, որն էլ մենք համարում ենք խոշտանգում անձի նկատմամբ, այնուամենայնիվ, միջգերատեսչական հանձնաժողովը տվեց պատասխան, որ, այո, կալանքը կրելուց հետո Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն ավելացել են, այլեւ կրում են բացասական դինամիկա: Հաջորդ հարցը, որ հիվանդություններով պայմանավորված` կարո՞ղ է կյանքին վտանգ սպառնալ, թե` ոչ, միջգերատեսչական հանձնաժողովը եւս տվեց, որ, այո, կյանքին կարող է վտանգ սպառնալ, բայց միայն շաքարային դիաբետի մասով, իսկ մնացած հիվանդությունների մասով չգիտես ինչու չեն պատասխանել: Իսկ իմ պաշտպանյալի հիվանդությունների հարցով բժիշկները բարձրաձայնում են ոչ միայն շաքարային դիաբետի, այլ առաջացած երկրոդային հիվանդությունների հետ կապված: Իսկ նման պայմաններում Գրիգորյանն այսօր գտնվում է կալանքի տակ, եւ քանի որ առկա է պետական մակարդակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը, փաստում եւ բարձրաձայնում եմ հետեւյալը` Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, հիվանդությունները կալանքը կրելու ընթացքում ավելացել են եւ ոչ միայն ավելացել են, այլեւ տեղի է ունեցել վատթարացում, ինչը փաստել է միջգերատեսչական հանձնաժողովը: Այս պահի դրությամբ, եթե նախկինում հիմք էինք  ընդունում վերջինիս բուժող բժիշկների էպիկրիզները, կարծիքները, այսօր այն ամրագրված է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը հիմք  է փաստելու, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, եւ դրանից բխող հետեւանքները կարող են լինել անդառնալի:

«ՊԵՏԱԿԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

 

«Մանվել Գրիգորյանի հարցով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը տարօրինակ է»

Պարոն Բաղդասարյան, այն քրեակատարողական հիմնարկությունը, որը զբաղվում է Մ. Գրիգորյանի գործով, ունի՞ բավարար պայմաններ, որտեղ նա կարող է բուժում ստանալ:

Քրեակատարողական հիմնարկը ոչ միայն չունի այդ պայմանները, այլ դրա մասին բարձրաձայնում են հենց պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները, եւ դա է պատճառը, որ տեւական ժամանակ է նա գտնվում է հիվանդանոցային պայմաններում:Իսկ այդ հանձնաժողովի առաքելությունը կայանում էր նրանում, որ արդյոք Գրիգորյանի հիվանդությունները մտնում են կառավարության համապատասխան որոշման մեջ, թե` ոչ: Իսկ եթե այս պահին չի մտնում, վաղը կարող է գան տեսնեն, որ մտնո՞ւմ է: Նոր Հայաստանում հենց Գրիգորյանի գործով ձեւավորվում է մի մշակույթ, որտեղ ուղղակի տեղ չունի ընտրովի, փողոցային արդարադատությունը:

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ ՉԽՈՍԵԼ

Դատարանը պատրաստվո՞ւմ է դիմել «Նաիրի» ԲԿ, որպեսզի հաջորդ դատական նիստին Գրիգորյանը ներկա լինի: Կկարողանա՞ ներկա լինել:

Դատական նիստերից մեկի ժամանակ, երբ բժիշկները խորհուրդ չտվեցին, որպեսզի նա մասնակցի նիստին, պաշտպանական կողմը մտածելով, թե կարող է տեղաշարժվել, թթվածնային բալոններով բժշկի հսկողության տակ, խորհուրդ տվեցի Գրիգորյանը գա դատական նիստի, բայց երկու ժամ անց ինքնազգացողությունը վատացավ, եւ նիստը հետաձգվեց: Դրանից հետո բժիշկների հետ տեղի ունեցավ լուրջ խոսակցություն, մասնավորապես, որ մի քթներդ խոթեք այն ոլորտ, որի պատասխանատուն իրենք են: Յուրաքանչյուր նիստից առաջ ԲԿ-ի կողմից տրվում է համապատասխան գրություն, որ անձը չի կարող ներկայանալ` ելնելով իր վիճակից: Նման դեպքում ԲԿ-ն ասում է` ստորագրեք` հարազատ ու փաստաբան, որ ամբողջ պատասխանատվությունը ընկնի ձեր վրա, եթե պնդում եք, որ նա պետք է մասնակցի նիստին: Համարյա ամենօրյա ռեժիմով տեսակցում ենք, պաշտպանյալս ակնհայտ է, որ ոչ թե նստած է, կիսապառկած, այլ միայն պառկած է, մի քանի ժամը մեկ ցավազրկում են:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿ Է ՍԱՀՄԱՆՎԵԼՈՒ

Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով, միջգերատեսչական հանձնաժողովի` ձեր կողմից նշված տարօրինակ եզրակացությունը արդյոք իրավական անգրագիտությա՞ն, թե՞ արդեն կայացրած քաղաքական դիրքորոշման վկայությունն է:

Հանձնաժողովի անդամները պրոֆեսիոնալներ են, եւ չեմ կարծում, որ չեն գիտակցել, թե ինչ են գրել: Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ եղել է որոշակի կաշկանդվածություն:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА