o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ողբերգությունը դարձել է միջազգային քաղաքական առեւտրի մաս». Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

01.11.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մեր ողբերգությունը դարձել է միջազգային քաղաքական առեւտրի մաս». Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում օրերս կայացած քվեարկության արդյունքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ` 10-ը, ձեռնպահ` 3-ը, իսկ 14 կոնգրեսական չքվեարկեց: Բանաձեւի ընդունումը բուռն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ինչի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

Դեկտեմբերի 23-ին ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ. Ռուբեն Ռուբինյան

«ԱՄՆ-Ն ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ԻՐ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ ԵՂԱԾ ԶԵՆՔԵՐԻՑ ՄԵԿԸ»

Պարոն Մելքոնյան, չե՞ք կարծում, որ ցնծությունը` ընդունված բանաձեւի վերաբերյալ, առնվազն չափազանցված էր:

Նախ նկատենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը երկար ժամանակ տարբեր մակարդակներով եղել է ամերիկյան քաղաքական օրակարգում, նույնիսկ նախորդ նախագահ Օբաման խոստացել էր «ցեղասպանություն» տերմինը կիրառել: Բայց ամեն անգամ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով` հետաձգվել է կամ չեղարկվել: Անգամ կային ԱՄՆ պետքարտուղարության, նախագահական ապարատի կողմից տարբեր հորդորներ` ուղղված ներկայացուցչական պալատին չեղարկել, չընդունել կամ չքննարկել այդ թեման: Եվ հիմա այս հարցի նման միասնական քվեարկությունը` ե՛ւ հանրապետականների, ե՛ւ դեմոկրատների կողմից, խոսում է այն մասին, որ խնդիրն ամենեւին էլ ԱՄՆ-ի հումանիստական, հայասիրական, հայամետ հայացքները չեն, այլ շատ ռեալ քաղաքական շահն է` կապված Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես` Թուրքիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Սիրիայի կոնֆլիկտի համապատկերում: Եվ բնական է, որ այս համատեքստում ԱՄՆ-ն օգտագործել է իր զինանոցում եղած զենքերից մեկը: Ես ամենեւին չեմ ուզում ստվերել այն հայամետ սենատորների գործունեությունը, որոնք տարիներ շարունակ պայքարել են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, բայց կարծում եմ` սա ակնհայտ ամերկյան քաղաքական շահից բխող քայլ էր` արված հենց իրենց համար: Եթե մենք նայում ենք ընդունված բանաձեւի տեքստը, ապա այնտեղ առնվազն երկու-երեք կետեր կան, որոնք կարելի է մի քիչ ուշադիր նայել, հետո` մտածել` ոգեւորվե՞լ կամ ձեր ասած` շատ բուռն արձագանքել, թե` ոչ:

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Ի՞նչ կետեր նկատի ունեք:

Առաջինն այն, որ եթե կարդում ենք տեքստը, ավելի շատ գովում են իրենք իրենց, այսինքն` ԱՄՆ-ին  պատմության ընթացքում ցուցաբերած հումանիստական մոտեցման համար: Հիշատակում են Վիլսոնին, Մորգենթաուին եւ այլն: Նշում են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ սիրիացիների, ասորիների, այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում բնակված այլ ժողովուրդների կոտորածների մասին: Բայց, իհարկե, գովելի է, որ կիրառվում է «գենոցիդ», այսինքն` «ցեղասպանություն» տերմինը: Սակայն չի խոսվում երեւույթի ծավալների, հայրենազրկման մասին, չի նշվում, որ այն տեղի է ունեցել մեր բնօրրանում: Եթե այն տեքստաբանական առումով համեմատենք ընդհանրապես ցեղասպանությունը ճանաչած տարբեր երկրների ընդունած բանաձեւերի հետ, ապա դրանց մեջ միակ առանձնացողն իր պատմական փաստերի ավելի գերխտացմամբ ՌԴ Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է, որտեղ ուղղակի սեւով սպիտակի վրա գրված է` «Արեւմտյան Հայաստանի հայերի ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից»: Այսինքն` նշվում է «Արեւմտյան Հայաստան» տերմինը, որով փաստվում է, որ սա ցեղասպանություն էր մեր բնօրրանում: Այդ բանաձեւում նշված էր նաեւ, որ ցեղասպանությունը ոչ միայն Արեւմտյան Հայաստանում է եղել, այլ նաեւ Օսմանյան կայսրության այլ տարածքներում, որն ուղղված էր ոչ միայն հայերի, այլեւ ընդհանրապես` հայ-ռուսական հարաբերությունների դեմ, որովհետեւ հայերը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոտորվում էին նաեւ` որպես ռուսների դաշնակիցներ:

Ո՞վ է սրա տերը

«ՈԳԵՎՈՐՎԵԼ ՊԵՏՔ ՉԷ, ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

Սկզբում ոգեւորվում էինք, երբ ամերկյան նահանգ առ նահանգ  ճանաչում էին ցեղասպանությունը, հիմա հասանք բանաձեւերին, ընդ որում` թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է, բայց արձագանքներն այլ բան են հուշում: Մի մասն ասում էր, թե ԱՄՆ-ն ճանչեց Ցեղասպանությունը« մյուսները բանաձեւը վերագրում էին ԱՄՆ Կոնգրեսին: Անգամ վարչապետ Փաշինյանի արձագանքից պարզ դարձավ, որ նա էլ չի տարբերում Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսից: Վերջիվերջո, Ցեղասպանության ճանաչման հարցում ամերիկյան ո՞ր կառույցի խոսքն է լինելու վերջնական:

Ես անգամ ունեմ փաստաթուղթ, որ հինգ անգամ դատված բժիշկը մինչ օրս աշխատում է. Մարինա Խաչատրյան

Ըստ էության, սա, կարելի է ասել, խորհրդատվական փաստաթուղթ է, որն իրավական մեծ նշանակություն չունի, բայց ունի քաղաքական եւ քարոզչական նշանակություն: Այնպես որկարծում եմ` ոգեւորվել պետք չէ, այլ պետք է ընդունել ի գիտություն: Պետք է շատ ավելի սառը մոտենալ այս հարցին, որովհետեւ սա մեր ազգի ողբերգությունն է, որը այլ պետությունների միջազգային հարաբերություններում դարձել է զենք: Նույնիսկ մի փոքր հնացած զենք է, որովհետեւ այս զենքով ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում էր վաղուց: Եվ այս իրավիճակում բանաձեւ ընդունելը Թուրքիայի վրա ուղղակի սպառնալիք կամ ինչ-որ ազդեցություն գործելու նպատակ ունի: Ասեմ, որ իրավական առումով` բացի ներկայացուցչական պալատից, կա նաեւ մյուս մարմինը, այսինքն` այս բանաձեւն ընթացք պետք է ունենա, թեպետ հասկանալի էլ չէ` ընթացք կլինի, թե դրանից հետո` այս բանաձեւը կտեղափոխվի օրենսդիր հաջորդ պալատ: Կամ արդյո՞ք այն կհասնի նախագահական, եւ Թրամփը դրա վրա հղում կանի: Հետեւաբար, ուղղակի պետք է ընդունել, որ ներկայացուցիչների պալատը, փաստորեն, գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց ցեղասպանության փաստը: Միեւնույն ժամանակ, հարցականներ են առաջանում, թե ինչու այդ նույնը տեղի չէր ունենում երկու-երեք տարի առաջ, երբ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի լավ էին, երբ Բարակ Օբաման խոստացել էր ընդունել եւ արտաբերել «ցեղասպանություն» բառը: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ողբերգությունը դարձել է միջազգային քաղաքական առեւտրի մաս: Պետք է հարցին մոտենանք այդ կոնտեքստում եւ ոգեւորվելու փոխարեն` կառաջարկեի գիտակցել կամ քննարկել, թե ինչ կարող ենք անել ստեղծված վիճակում: Կարծում եմ` կա բավական դրական քարոզչական ֆոն. միջազգային մամուլում, միջազգային քաղաքական օրակարգում թեման ակտիվացել է, ուստի` այս ակտիվացման շրջանակներում կարող ենք հրապարակ նետել մեզ` Հայաստանի, հայության համար ավելի կարեւոր ցեղասպանությանն առնչվող, փաստարկված, քարոզչական տեսակետներ: Պետք է այս ֆոնն օգտագործենք մեր խաղը տանելու համար, այլ ոչ թե զուտ ուրախանանք, որ բանաձեւ է ընդունվել եւ այդքանով վերջ, այսինքն` հերթական մեր բարոյական հաղթանակը համարենք: Ըստ իս, հարցն առաջին հերթին պատված է զգացմունքայնությամբ, բայց երբ տակը նայում ենք, պետք է տեսնենք հարցի իրավական, փաստաթղթի պատմագիտական կողմը, թե ինչ շեշտադրումներ են արված, ինչ տերմիններ են կիրառված, որ կետերի վրա է ավելի շեշտված, եւ արդյոք սա բխում է միայն հայության, թե առավելապես բխում է ԱՄՆ շահերից: Արդյոք սա նրա քննությունն է ժողովրդավարության առջեւ, թե ուղղակի իր քայլն էր մերձավորարեւելյան իր քաղաքականության մեջ:

Ֆարոյի պալատը միավորեց հայ մշակույթն ու ֆրանսիական ճարտարապետությունը

Մի տեսակ պարադոքս է ստացվում. 104 տարի սպասում ենք Ցեղասպանության ճանաչմանը, երբ ճանաչում են, հասկանում ենք, որ ոչինչ չշահեցինք դրանից: Չե՞ք կարծում, որ շեշտը մի քիչ շատ ենք դրել ճանաչման վրա, մինչդեռ պետք էր խոսել փոխհատուցման մասին:

Միանշանակ: Կարծում եմ` սա վաղուց ինքնանպատակ քայլ է, մենք վաղուց պետք է թեւակոխած լինեինք այլ հարթություն` փոխհատուցման կամ գոնե փաստի ճանաչման այլ մակարդակների փորձեինք հասնել եւ տեսնել, թե ինչ կարելի է անել ճանաչմանը զուգահեռ: Մինչդեռ որեւէ մի պետության, որեւէ նահանգի օրենսդիր մարմնի ճանաչումից հետո` որեւէ լուրջ ձեռքբերում մեր քաղաքական կապիտալում չունենք այս ուղղությամբ: Ունենք ուղղակի պահի ազդեցությամբ ոգեւորվածություն եւ վերջ: ԱՄՆ-ն ու Թուրքիան ունեն իրենց շահերը, եւ մենք այս խաղում սուբյեկտ չենք, այլ օբյեկտ ենք: Եվ մենք չենք խաղը տանում, այս խաղի մասնակիցը չենք, ողբերգությունն է մերը« խաղը մերը չէ: Դրա համար պետք է փորձենք հարցին այլ դիտանկյունից նայել, ընդ որում` կան հաջողված նախադեպեր, եւ պետք է նաեւ տեսնել, թե օրինակ, հրեական փորձն ինչ է ասումԻսրայելն այդ պարագայում ինչ է արել, եւ դուրս գանք այդ պարզունակության ծիրից: Այս օրերին տեսնում եմ, որ մարդիկ անգամ շնորհավորում են իրար, միգուցե կա դրա մեջ բարոյական հաղթանակի կամ բավարարվածության ասպեկտ, բայց ի՞նչ դրանից, հետո ի՞նչ է լինելու: Էլի եմ ասում` երբ տեքստը նայեք, կտեսնենք, որ ընդունված բանաձեւն ամերիկյան պետության գովերգման մի ամբողջ փաստաթուղթ է, որտեղ նշված չէ ո՛չ Ցեղասպանության հետեւանքների, ո՛չ շարժառիթների մասին: Եթե չեմ սխալվում, տեքստը սկսում է մոտավորապես այսպես` մենք հպարտ ենք, որ երբ 1,5 մլն հայերը կոտորվում էին, ԱՄՆ-ն հանդես եկավ ինչ-որ հայտարարությամբ, հպարտ ենք Մորգենթաուի քայլերով, Վիլսոնի ինչ-որ առաջարկով ու գալիս-հասնում են մինչեւ Ռեյգանին, որը ճանաչել է ցեղասպանությունը, բայց դրա իրավական եւ հետեւանքային կողմն, ըստ էության, չկա:

Նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք․ «Փաստ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА