o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.11.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Սուպերմամա» քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ մասին դեռ գլխանց երեւանցիներն ասում են, որ, մեղմ ասած, «յուղ է վառում»: Սակայն հոկտեմբեր ամսվա վերջին օրը այդ իրողությունը զարմանալիորեն հաստատվեց ամենաբառացի ձեւով: Կեսօրից հետո բնակիչները նկատել էին, որ քաղաքապետարանից ծուխ է բարձրանում: Եվ ԱԻՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը  հայտնեց, որ ահազանգով դեպքի վայր մեկնած հրշեջները պարզել են, որ միջադեպը որեւէ լուրջ հետեւանք  չի ունեցել: Նախնական տեղեկություններով` քաղաքապետարանի ճաշարանի աշխատակիցներն ուղղակի ջեռոցի վրա յուղ են այրել: Դե, զարմանալիորեն  մեկ անգամ եւս հաստատվեց, որ միտքն ու խոսքը նյութականանալու հատկություն ունի` «յուղ վառող» կլոուն քաղաքապետի աշխատավայրում իրոք յուղ վառվեց:

ԶԱՐՄԱՆՔ

Նույն Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ, ժամանակին «բոլորի վրա խնչած ունեցած» ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ, ԱԺ մի քանի գումարման ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուբեն Գեւորգյանին, տեղադրելով ինչ-որ տեսանյութ Դանիել Իոաննիսյանի կայքից: Եվ զարմանալիորեն ամենաայլանդակ ձեւով է ճոռթել իր գարշահոտ բերանը. «Էս չարորակ ուռուցքը հողի, արյան ու հայրենիքի մասին տարիներ շարունակ ճառեր էր ասում ԱԺ ամբիոնից ու այլուր: Այնինչ, ընդամենն իր կռվածն ու հետագա պաշտոնը ծառայեցնում էր իր ու ընտանիքի բարեկեցությանը` համայնքից հեկտարներով կանաչ տարածքներ խլելով ու վրան սեփական բիզնեսները հիմնելով: Ու էս ուռուցքի մետաստազները մինչեւ վերջերս որոշումներ էին կայացնում Դավթաշենում»: Անշուշտ, սույն մամլո խոսնակը, իսկ ավելի ճիշտ` մամլո խնչակը զարմանալիորեն հաստատել է այդ իրողությունը, որ լակոտապետության քայլո ներկայացուցիչները սովոր չեն իրենց խոսքի համար պատասխան տալու, սակայն Դավթաշենի թաղապետարանի նախկին ներկայացուցիչ Բաբկեն Մկրտչյանը բավականին լավ եկել է նրա բերնին. «Էս ո՞ւր հասանք. Ամեն խլնքոտ լակոտ սկսել է իր լկտի բառապաշարով վարկաբեկել ու կեղծ նյութեր տարածել հարգանք վայելող մարդկանց մասին: Քաղաքապետի խլնքոտը մի նյութով է կիսվել եւ իբր թե ցույց տվել, թե ոնց է Ռուբեն Գեւորգյանը սեփականացրել այգին: Ներքեւում տեսանյութով ցույց կտամ, թե մինչ այգի ինչ է եղել այդ տարածքում եւ հենց այդ ժամանակ էլ սեփականացվել է այդ տարածքը»: Եվ վերջում էլ հավելում է. «Իսկ քո բառապաշարի համար պատասխան ես տալու շատ շուտով, այ խլինք, ու քո պատիժը ծանր է լինելու»: Ինչեւէ, դժվար է չհամաձայնվել պարոն Մկրտչյանի հետ, եւ շատերի պատիժը ծանր է լինելու:

ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունն էլ ապշած է, որ ՆԻԿՈԼԸ պատրաստվում է 55 մլն դոլարով նոր օդանավ ձեռք բերել, եւ նրա աշխատակազմի ղեկավարը հաստատել է, որ ըստ իրենց, այդ օդանավը մաշված է, համ էլ չի կարող օվկիանոս հատել: Այն, որ Նիկոլն իր ամբողջ թիմով գյոռմամիշների հավաքածու է, նորություն չէ, ու ոչ ոքի չի զարմացնում: Զարմանալին հետեւյալն է, որ համացանցում տեղադրված հարցմանը` «Կո՞ղմ եք, որ բյուջեից 55 միլիոն դոլար հատկացվի Փաշինյանի նոր ինքնաթիռի համար», 51 տոկոս պատասխանել են, որ կողմ են, 42-ը` դեմ, իսկ մնացյալին միեւնույն է: Անշուշտ, մեր ժողովրդի 51 տոկոսը չի կարող այդքան դեբիլ լինել, պարզապես զարմանալի է, թե դեբիլների ոչ այնքան մեծ զանգվածը ինչ աստիճանի է ակտիվ համացանցում, եւ իր ակտիվությամբ ամբողջ ժողովրդի անունն է գցում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА