o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՂԹԵ ՇԵՐԵՓՆԵՐ» ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

01.11.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԹՂԹԵ ՇԵՐԵՓՆԵՐ» ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Այն, որ ԱՄՆ Կոնգրեսում ընդունված բանաձեւն ընդամենը լրացուցիչ փաստարկ է մեր դիվանագետների համար ու ոչ ավելին, կարծում ենք` ապացուցման կարիք չի զգում: Բայց, ճիշտն ասած, խիստ կասկածում ենք, որ Նիկոլն ու նրա խեղճացած ԱԳ նախարարը ընդհանրապես ի վիճակի են դա կիրառել: Խոշոր հաշվով, դա չի կարող լինել միջոց` Թուրքիային ինչ-որ բան պարտադրելու, այսինքն` ընդհանուր առմամբ դա իր բնույթով «թղթե շերեփ» է, եւ շարունակաբար ակտուալ է մնում Խրիմյան Հայրիկի պատգամը` երկաթ սիրեցեք:

ՀԱՅ ԴԱՏԻ ՈՒՐԱՑՈՒՄ` ԱՀԱ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

 

ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

Սակայն փաշինյանական քարոզչամեքենան ամերիկյան բանաձեւը միանգամից հռչակեց որպես ճաճանչափայլ «վոժդի» բացառիկ նվաճում` ամենուրեք ճչալով, թե տեսեք-տեսեք, ՀՀ այլ ղեկավարների օրոք այդպիսի բանաձեւ չկար, իսկ Նիկոլի ամերիկյան այցից հետո ինչպիսի հրաշք տեղի ունեցավ: Մինչդեռ դրանում Նիկոլի ջանքերի բաժին առհասարակ չկա` հիմնականում բանաձեւի ընդունումը բխում է հենց ամերիկյան շահերից, իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ապա ներդրում ունեն կոնկրետ Հայ դատի գրասենյակները, գումարած նախորդ երկու նախագահների «հանցագործ ռեժիմների»` պետական քաղաքականության մակարդակի բարձրացրած ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Իսկ կոնկրետ, թե դրա ռեալ տեղն ու դերը ինչպիսին է, շատ պարզ ներկայացրել է ամերիկյան խոհանոցն իր 5 մատի պես իմացող քաղաքագետ Սուրեն Սարգսյանը. «ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձեւի բովանդակությամբ մեկ այլ բանաձեւ արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձեւի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի պրակտիկայում կա այսպես կոչված «վետոյի» կիրառումը (Senate Hold): Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել եւ «բլոկ» անել ցանկացած իրավական ակտ, կամ բանաձեւ` կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ եւ քվեարկությունը: Մեր լոբբիստներին այս գործընթացը լավ ծանոթ է: Մենք այն երկու անգամ կիրառել ենք Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանի թեկնածուներ Մեթյու Բրայզայի եւ Ռիչ Հոգլանդի դեմ (Սենատոր Մենենդեզի ձեռամբ)»:

ՉՆՉԻՆ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԹՐԱՄՓԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՄԻՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ

Այսինքն` բավարար է ընդամենը մեկ սենատորի ջանքը, որպեսզի հարցը Սենատի օրակարգ չմտնի: Իսկ որ Նիկոլը հարցին տեղը տեղին չի էլ տիրապետում, երեւացել էր նրա խանդավառ գրառումից, ուր շնորհակալություն էր հայտնվում ոչ թե Ներկայացուցիչների պալատին, այլ ամբողջ Կոնգրեսին: Սուրեն Սարգսյանը նրբանկատորեն անդրադարձել էր «ժողվարչապետի» այդ վրիպմանը, եւ նրա վրա անմիջապես քսի տվեցին նիկոլական հայհոյող եւ սպառնացող ֆեյքերին: Այսինքն` ինչ աստիճանի ծանր է տանում մեր բռնապետիկը իր իսկ կողմից նկարած հովվերգական տեսարանի նույնիսկ ամենակառուցողական քննադատությանը, որ ամերիկյան գործերի լավագույն գիտակի դեմ այդպիսի կեղտոտ քարոզչական հարձակում է կատարվում, եւ նրան նույնիսկ փորձում են պիտակել «հարցից բան չհասկացող»: Իսկ մինչ Նիկոլի երկրպագուները երազկոտ հայացքով սպասում են, որ «էսօր-էգուց» ստանալու ենք հող եւ փոխհատուցման փող, որով սկսելու ենք շատ լավ ապրել, դիկտատուրայի ձգտող մեր թերուս լրագրողի մոտ կառավարության նիստին բռնկվում է  հերթական նոպան:

 

ՊՂԾՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

Երեխա օտարելու եւ, այսպես կոչված, «ֆոսթերային ընտանիքների» ջատագովները, այդ թվում եւ տխրահռչակ նախարարուհի Զարուհի Բաթոյանը, երանության մեջ են: Գրչի ընդամենը մեկ շարժումով Նիկոլը կառավարության նիստին փակել տվեց չորս գիշերօթիկ դպրոց եւ մեկ մանկատուն` լայն դաշտ բացելով երեխաների օրինականացված վաճառքի եւ Ստամբուլյան կոնվենցիայի սիրահար գրանտակերների համար: Եվ այդ աստվածատհաճ գործունեությունը նա ոչ ավել-ոչ պակաս որակեց այնպիսի գործընթաց, որի հակառակորդները տգետ են եւ հետամնաց: Եվ, ըստ Նիկոլի` այդպիսի ուժեր կան նաեւ կառավարության մեջ. «Մենք պետք է արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական համակարգից, մինչեւ վերջին մանրուքը, ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա էդ բացիլի»: Իսկ թե ում է պատրաստվում այս անգամ արդեն «պինցետով մինչեւ վերջին մոլեկուլ» արմատախիլ անել մեր մոլագար դիկտատորիկը, երեւում է նաեւ տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանի` ի պաշտպանություն այլասերվածությունների եւ սատանիզմի արված հրապարակային հայտարարությունը: Խոսելով սեռափոխ Մելինե Դալուզյանին նվիրված պետական ֆինանսավորմամբ ֆիլմի մասին` նա հայտարարեց հետեւյալը. «Սա բոլորը թող հստակ ընկալեն: Եթե գեղագիտական խորհուրդները որոշում կայացնեն, որ տվյալ գործն արժանի է պետության կողմից ուշադրության, պետությունը դա կանի: Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել Հայաստանում այլեւս չի լինելու, մտացածին հիմքերով ինչ-որ բաներ չեղարկել չի լինելու, արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության գրավականներից մեկը հենց դա է: Որոշ մարդիկ, ովքեր ուզում են քաղաքական դիվիդենտներ ստանալ, պետք է ուշադրության չարժանանան, քանի որ նրանք հետադիմության առաջամարտիկներ են: Մարդիկ կարող են ասել, որ այս կամ այն արժեքն իրենցը չէ, պետք է հարգանքով մոտենալ նրանց, սակայն արվեստում ցենզուրա սահմանելն անթույլատրելի է»:

Հասկացա՞ք, այսուհետ սատանիզմն ու այլասերվածությունը ազատորեն կարող են քարոզվել արվեստի միջոցով, իսկ դրան դեմ դուրս եկողները հետադիմական են: Այսինքն` բոլոր նորմալ հայերը հետադիմական են, իսկ առաջադիմական են միայն իշխանական լծակներին հասած մի խումբ գենապղծված դեգեներատները:  

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ Է

Գաղտնիք չէ, որ վարչախումբը փորձում էր Հրայր Թովմասյանի հանդեպ ցանկացած ապօրինության քարտ-բլանշ ստանալ` Վենետիկյան հանձնաժողովին առաջարկելով գործարք, թե մենք շատ արագ կվավերացնենք Ստամբուլյան կոնվենցիան, եթե մեզ չխանգարեք հեռացնել այդ կոնվենցիայի գլխավոր խոչընդոտ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Սակայն Վենետիկյան հանձնաժողովի նախագահ Ջովանի Բուքիքիոն լրիվ հիասթափեցրեց նրանց` տարածելով սաստող պաշտոնական հայտարարություն: Իսկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա էլ ավելի խիստ արտահայտվեց` կոնկրետ նշելով քաղաքական ճնշումների փաստը ՍԴ-ի եւ ՍԴ նախագահի նկատմամբ: Եվ ինչպես դիպուկ նկատեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` ինչ է, Բուքիքիոն պետք է հայհոյանք տա՞ր, որ հասկանաք նրա հայտարարության կոշտությունը: Ու պատահական չէ, որ, օրինակ, «կլասիկ» Էդմոն Մարուքյանը հանկարծ ծղրտաց, թե Բուքիքիոն ո՞վ է, որ մեզ ասի, թե ինչպես պետք է վարվենք: Բայց եվրոպացիները քիչ էին, դրան ավելացան նաեւ ռուսները: Քիչ էր, որ առաջատար ռուսական հեռուստաալիքներով ուղղակիորեն խոսում են Հրայր Թովմասյանի քաղաքական հետապնդման մասին, հիմա էլ Ռուսական դեսպանատան հաղորդագրությունում, որը վերաբերում է ՌԴ պաշտպանության նախարարի այցին եւ Գյումրիի ռազմաբազայի ընդարձակմանը, հիշեցին եւ մեր սորոսականներին. «Միեւնույն ժամանակ անհնար է չնշել, որ չնայած ՀՀ ղեկավարության հստակ դիրքորոշմանը, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, օգտագործելով «կերակրվող» ԶԼՄ-ներին, փորձում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչպիսի աղետալի հետեւանքներ կարող են ունենալ իրենց առաջ բերած մոտեցումները ռուս-հայկական սերտ հարաբերությունների վրա»: Այդ սպառնալից նրբերանգներ պարունակող տողերն, ըստ էության, Նիկոլին ուղղված պահանջ են, որ հայկական լրատվական դաշտը պետք է մաքրվի հակառուսական նյութերից: Սակայն այդ պահանջը Նիկոլի համար անիրագործելի է, քանզի ոչ կարող է փակել գրանտալափ ՀԿ-ները, ոչ էլ, առավել եւս, վերահսկել, թե ինչ է գրվում կայքերում ու սոցիալական ցանցերում: Իհարկե, Նիկոլը կերազեր, որ վերահսկի լրատվական դաշտը, բայց դա իր ուժերից վեր է: Այսինքն` ռուսները, Նիկոլից պահանջելով մի բան, որը նրա ուժերից վեր է, ակնհայտորեն թուլացնում են նրան: Պատահական չպետք է համարել եւ, որ հենց այս օրերին Վիկիլիքսի խորքերից լույս աշխարհ բերվեց, որ գլխավոր «ստուկաչ»  Արման Բաբաջանյանը կոնկրետ ամերիկյան ագենտ է: Եվ դա համընկավ այն հանգամանքի հետ, որ Նաիրի Հունանյանի անունը տալով, սույն բանսարկուն փորձեց Հոկտեմբերի 27-ի հետ կապել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի անունը: Ճիշտ է, արդյունքում իր հանդարտ եւ ծանր պարտականություններ չենթադրող պաշտոնը վայելող Վազգեն Մանուկյանը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, եւ կամա, թե ակամա դա նրա PR-ը դարձավ, բայց հարց է ծագում` իսկ ո՞ւմ էր պետք այդ բանսարկությունը: Թերեւս ամենատրամաբանականն է, որ դա համընկնում է տերպետրոսյանական ձեռագրի հետ` իռացիոնալիզմի հասնող չարությունը բերել քաղաքական եւ իրավական դաշտ: Հենց մաքուր լեւոնական «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքով բանտում են պահում Ռոբերտ Քոչարյանին եւ տակից դուրս չեն գալիս: Հիմա էլ տիպիկ լեւոնական ատելությունը Վազգեն Մանուկյանի հանդեպ, ով իրեն հաղթել էր 1996-ի ընտրություններին, արտացոլվել է մատնիչ Արման Բաբաջանյանի բանսարկություններում, որոնք ուղղված են դատախազությանը եւ վարչապետին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА