o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը հաստատում է փաստաբանի տեղեկությունը՝ Դավիթ Սանասարյանի վրա հարուցվել է քրեական գործ

31.10.2019 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանությունը հաստատում է փաստաբանի տեղեկությունը՝ Դավիթ Սանասարյանի վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանությունը հաստատում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի տեղեկությունը՝ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ», - ասել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Նաիրա Հարությունյան

Նշենք՝ ավելի վաղ հարուցված քրգործի մասին հայտարարել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, սակայն մամուլում  հրապարակումներ եղան, թե ոստիկանությունը հերքում է, որ քրգործ է հարուցվել։

Հիշեցնենք՝ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը»։

Analitik.am-ի տեսանյութի տարածումից հետո Սանասարյանը հայտարարեց, որ դա «շինծու մեղադրանք է մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։

Իրականությունը պարզելու ակնկալիքով Aysor.am-ը կապ էր հաստատել «Արմենիա» բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ, որտեղ դեպքից հետո տեղափոխել էին երեխային:

Բուժկենտրոնի ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը, սակայն, պնդել էր, որ սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան վրաերթի ենթարկված 9-ամյա տղա չի ընդունվել:

«Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել», - նշել էր Աբաջյանը:

Ավելի ուշ, «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկ Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է բուժօգնություն ցուցաբերել երեխային: Ըստ Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր, այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հավելել է նաև, թե  հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝ ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք:

9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА