o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանցիները վրդովված են Ղրիմում «Արցախ» համույթի համերգից

31.10.2019 17:31 ՄՇԱԿՈՒՅԹ
Ադրբեջանցիները վրդովված են Ղրիմում «Արցախ» համույթի համերգից

Ռուսաստանի ադրբեջանցիների միության համակարգող խորհուրդը և Ադրբեջանի համաշխարհային մշակութային հիմնադրամը (WACF) հայտարարություն է տարածել՝ պահանջելով արգելել «Արցախ» պետական ​​համույթի համերգը Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում:

Ղրիմում սեպտեմբերի 20-24-ը ոչ միայն հայ համայնքը, այլեւ ողջ թերակղին էր ապրում հայկական շնչով. Հ2-ի անդրադարձը

Տեքստում նշվում է, որ դա «սադրանք» է, քանի որ համույթի անվանումը «քարոզում է համանուն չճանաչված ռեժիմը Ադրբեջանի տարածքներում»:

«Մենք բողոքում ենք և խնդրում համապատասխան կառույցներին վերջ տալ հերթական սադրանքին Ռուսաստանի օրենսդրության շրջանակներում: «Արցախ» ստեղծագործական համույթը չի կարող ելույթ ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանցիները նաև կարծում են, որ համույթի համերգի անցկացումը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համաձայնագրերի ոգուն և չի համապատասխանում երկու երկրների շահերին:

Նամակն ուղղված է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին, Սիմֆերոպոլի քաղաքապետ Ելենա Պրոցենկոյին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА