o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ կարող մի օր անցկացնեմ առանց ասելու՝ շնորհակալ եմ, որ դու կաս, Ալինաս»․ Կարեն Արայանի հուզիչ խոստովանությունը՝ կնոջը

31.10.2019 16:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Չեմ կարող մի օր անցկացնեմ առանց ասելու՝ շնորհակալ եմ, որ դու կաս, Ալինաս»․ Կարեն Արայանի հուզիչ խոստովանությունը՝ կնոջը

«Չեմ կարող մի օր անցկացնեմ առանց ասելու՝ շնորհակալ եմ, որ դու կաս, Ալինաս»։ Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ Կարեն Արայանն իր Ինստագրամում համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գեղեցիկ սիրո խոստովանությամբ շնորհավորել է իրենց ամուսնության 3-ամյակը։

«Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան

«Էսօր մեր ամուսնության 3-րդ տարեդարձնա: Կոչվումա կաշվե հարսանիք․․․ Ես շնորհակալ եմ տիեզերքին կնոջս համար:

Մինչ ամուսնությունս ես շատ էի փորձում պատկերացնել իմ ապագա կնոջը, թե ինչ արտաքին կունենա, ինչ բնավորություն ու ինչ հոգի: Բայց երբեք չի ստացվել մինչև վերջ ու հստակ տեսնել պատկերը: Մի օր ես ինձ ասեցի, քո ապագա կինը պետքա լինի միակը, ով մաքսիմալ քեզ կհասկանա:

Ինքը կփոխի կյանքդ, կալեկոծի սիրտդ: Կխախտի քո առօրյայի սովորական ընթացքն ու պլաններիդ ստանդարտությունը: Ինքը ամպրոպի պես անսպասելի կլինի ու միևնույն ժամանակ գարնանը նոր աճած ծաղիկների պես նուրբ: Նա մի հայացքով կքանդի սաղ պատերը, որոնք կառուցել ես սիրտդ փակ պահելու համար:

Դարձրա քեզ կին նրան, ով կնայի քեզ ոնց թագավորի: Ինքը կարա իդեալական չսազի կյանքիդ ու հնարավորա սկզբից լինեն ցնցումներ, բայց հենց տենց կիմանաս, որ դա ինքնա: Իրա գեղեցքությունը կլինի քաղցր քաոսի սիմֆոնիա:

Դու չես կարողանա համեմատել իրան ուրիշ ոչ մի կնոջ հետ ու ոչ էլ էն կանանց, ովքեր առաջ էղել են քո կյանքում: Ինքը կլինի ցանկացած մրցակցությունից դուրս: Դարձրա քեզ կին նրան, ով իրա ունիկալությամբ քեզ կապշեցնի:

Կարեն Արայան

Երբ ինքը գրկի ուսերդ, իրա մատերը կկպնեն հոգուդ: Դարձրա քեզ կին նրան, ում հետ կզգաս քեզ ամենա երջանիկ մարդը: Ինքը միշտ քեզ լսելույա ընկալումով ու գործելույա համբերատար:

Դարձրա քեզ կին նրան, ով երբեք չի հանձնվի քո համար պայքարում: Էդ հոգին քեզ մոտիվացնելույա անել էն, ինչին առաջ դու պատրաստ չէիր: Դարձրա քեզ կին նրան, ով ստիպելույա քեզ ամեն օրվա հետ դառնալ ավելի լավը: Դարձրա քեզ կին նրան, ով ստիպումա քեզ երազել, ով նմանա կախարդանքի:

Էդ կինը ունենալույա հազար բանակի ուժ միայն հանուն քո պաշտպանության ու նրա անվախությունը սնվելույա քո սիրուց: Էդ սերը չի լինի խանդոտ ու ոչ էլ չներող: Ինքը միշտ չի, որ թեթև կլինի ու չի լինի կանխատեսելի: Մի բան հաստատա․ էդ սերը կլինի իրական:

Կարեն Արայան

Էդ կինը միշտ կլինի քո կողմը, ինքը չի լսի, թե ինչ են խոսում քո մասին, այլ լսելույա իրա սիրտը: Դարձրա քեզ կին նրան, ով վստահումա քեզ կուրորեն ու առանց պայմանականությունների: Էդ ցնցող կինը լինելույա քո առաջին միտքը առավոտյան ու վերջինը` քնելուց առաջ: Ինքը կդառնա քո համար ամեն ինչ:

2016 թվին, չդավաճանելով էս ամենին, ես կայացրեցի ամուսնանալու որոշումս: «Չեմ կարող մի օր անցկացնեմ առանց ասելու՝ շնորհակալ եմ, որ դու կաս, Ալինաս»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА